National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.07.2004
ԱԺ նախագահի այցը Լոռու մարզ

Շարունակվում են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցերը հանրապետության մարզեր: Հուլիսի տասնհինգին ԱԺ նախագահն այցելեց Լոռ ու մարզ: Այցելության առաջին վայրը մարզի Մարգահովիտ գյուղն էր: Գյուղը մարզում ամենամեծն է, ունի չորս հազար հինգ հարյուր բնակիչ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում ԱԺ նախագահին հանձնվեցին բազմաթիվ դիմում-նամակներ: Գյուղի բնակիչներից մի քանիսը խորհրդարանի նախագահին խնդրեցին օգնել տներ կառուցելու, գյուղը գազաֆիկացնելու, մեկ հեկտարի հաշվարկով գյուղատնտեսական հարկերը մեղմացնելու, երիտասարդների համար ժամանցի վայր կառուցելու հարցերում: Հողի հարկերի խնդիրը լուծելու նպատակով ԱԺ նախագահը խոստացավ դիմել ՀՀ Կադաստրի վարչություն, որպեսզի մասնագետների մի խումբ գործուղվի Մարգահովիտ կատեգորիաները որոշելու համար:

Այնուհետ խորհրդարանի նախագահը եղավ Վանաձորի թիվ չորս պոլիկլինիկա ՊՓԲԸ-ում: Ինչպես նշեցին բուժանձնակազմի անդամները, այստեղ աշխատում են հանրապետության մյուս ամբուլատոր բուժհիմնարկների պես, փուլ առ փուլ ներդրվում է ընտանեկան բժշկության համակարգը: Վանաձորի տասնյոթ հազար հինգ հարյուր բնակիչներից տասը հազարն արդեն անդամագրվել են ընտանեկան բժշկության համակարգին, այսինքն ընտրել են իրենց ընտանիքի բժշկին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շրջայց կատարեց պոլիկլինիկայում, որից հետո հանդիպեց պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ: Խորհրդարանի նախագահին դիմեցին ամենատարբեր հարցերով, որոնցով ԱԺ նախագահը խոստացավ զբաղվել: Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանի աջակցությամբ կվերանորոգվի ու կկահավորվի պոլիկլինիկային կից գործող հյուրանոցային համալիրի դահլիճը, Վանաձորի հիվանդանոցներից մեկին կտրամադրվի դիագնոստիկ ժամանակակից սարքավորումներով շտապօգության իտալական մեքենա: Այդ մեքենաների տրամադրման խնդիրը լուծվել է ԱԺ նախագահի` Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման եկածներին հետաքրքրում էին ընդունելության քննությունների, կենսաթոշակների, ճանապարհների բարեկարգման հետ կապված հարցեր, որոնց, խորհրդարանի նախագահը տվեց սպառիչ պատասխաններ: Արթուր Բաղդասարյանն ասաց, որ համապատասխան ռեֆորմի շրջանակում նախատեսվում է նաեւ կենսաթոշակի բարձրացում, իսկ ինչ վերաբերում է բուհերում ընդունելության կարգին, ապա, ըստ խորհրդարանի նախագահի, բարձրագույն ուսումնական հաստատության պետական սեկտորում պետք է սովորեն լավ գիտելիք ունեցողները, սոցիալապես անապահովները, հաշմանդամները: Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանի նախագահն առաջարկեց բժիշկների մի խումբ գործուղել մարզի Մարգահովիտ գյուղ, որտեղ, գյուղի բնակիչների հավաստմամբ, նրանց կարի քը կա:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այցելեց նաեւ Վանաձորի «Դիմիտրով-Գլորիա» կարի արտադրամաս: 

Լոռու մարզպետարանում ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացվեցին մարզի մասին մանրամասն տեղեկություններ: Հանրապետությունում Լոռու մարզն ամենամեծն է, ունի երկու հարյուր ութսունվեց հազար բնակիչ: Լինսի հիմնադրամի տրամադրած միջոցներով վերջին տարիներին մարզի քաղաքներում կառուցվել են բազմաբնակարան շենքեր, իսկ գյուղական վայրերում`  նորոգել են անավարտ տներ:Մարզում լայն թափ է ստացել մասնավոր շինարարությունը: Տարբեր ծրագրերի շրջանակում Լոռու մարզը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ:

Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, բացի սնունդից, մարզի արդյունաբերական արտադրանքը հիմնականում արտահանվում է արտերկիր:

Տեղեկացնելով, որ հո կտեմբերին տեղի կունենա հայ-իտալական գործարար համաժողով, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց քննարկել եւ համաժողովին մասնակցելու համար պատվիրակներ ներկայացնել: ԱԺ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ լայնածավալ մի ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր նախկին վարչական կենտրոններում կբացվեն համակարգչային ուսուցման կենտրոններ: Բոլոր մարզերում կստեղծվեն փոքր եւ միջին բիզնեսի աջակցման կենտրոններ, իսկ Լոռու մարզում եվրոպական ֆինանսավորմամբ կհիմնադրվի կրթական համալիր, որտեղ կվերապա տրաստվեն նորագույն մասնագիտությունների գծով:

Վանաձորից ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվեց Սպիտակ քաղաք, որտեղ հուլիսի տասնհինգին նշվում էր Սպիտակի օրը: Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանի նախաձեռնությամբ Սպիտակի օրը նշվում է արդեն երրորդ տարին: Օրը Սպիտակի վաղամեռիկ նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչման արժանացան ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ այլոք:

Լոռու մարզ աշխատանքային այցի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց այցը լուսաբանող լրագրողների հարցերին.

-Ձեր գնահատականը այցին, ինչպիսի՞ն տեսաք Լոռու մարզը: 
  
 
-Երկրում կուտակված պրոբլեմները բավականին շատ են: Բնականաբար բարձրաստիճյան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մարդիկ խոսում են իրենց   դարդուցավերի մասին: Խնդիրները շատ են, եւ մարզային հանդիպումները, նման շփումները ժողովրդի հետ հնարավորություն են տալիս նման խնդիրներին տեղում ծանոթանալու,  լսելու մարդկանց հոգսերը, ձայնը եւ կենցաղային խնդիրները: Տեսեք, բազմաթիվ անհատական դիմումներ ստացվեցին, բարձրացվեցին բազմաբնույթ  խնդիրներ եւ այդ խնդիրները մենք պետք է լսենք ու լուծումներ տանք:

  Մեր այցը Վանաձոր, Լոռու մարզի մի շարք բնակավայրեր, Սպիտակ պայմանավորված էր նրանով, որ անհրաժեշտություն կար հանդիպել մարդկանց, խոսել նրանց հետ:   Աղետի գոտում մեծ ծավալով աշխատանքներ են կատարվել եւ դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Երկրաշարժը ավերիչ էր, տարիներ շարունակ անտարբերությունը մեծ է եղել աղետի գոտու նկատմամբ եւ վերջին տարիների ուշադրությունը նույնպես բավարար չէ, որովհետեւ   լուրջ ջանքեր ու  մեծ ներդրումներ են պետք աղետի գոտու վերականգնման համար: Այդ խնդիրը հայ ժողովրդի արժանապատվության խնդիրն է:
 
Լոռու մարզը բնականոն զարգանում է, բայց կան խնդիրներ կապված առաջին հերթին արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման հետ, որովհետեւ մարդիկ նախեւառաջ  աշխատանք են պահանջում, իրենց մի կտոր հացը վաստակելու հնարավորություն, իրենց ընտանիքը պահելու իրավունք են պահանջում պետությունից: Այս այցելությունների ընթացքում մենք արձանագրեցինք  մի շարք կարեւոր  խնդիրներ: Առաջին` թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման նկատմամբ պետական քաղաքականության անհրաժեշտություն, վերամշակող ձեռնարկություններին աջակցություն, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Մենք պետք է հնարավորություն տանք, որպեսզի արդյունաբերական սարքավորումների բազան թարմացվի, որի համար պետք է փոփոխություններ կատարվեն մաքսային օրենսգրքում: Կան խնդիրներ առողջապահության  եւ կրթության համակարգերում, գազաֆիկացման խնդիրներ ունի մարզը: Բազմաթիվ հարցադրումներ արվեցին եւ մենք Երեւան ենք վերադառնում հարուստ տպավորություններով, այն իմաստով, որ շատ աշխատանք կա կատարելու եւ ԱԺ նույնպես իր մասնակցությունը կբերի մարզում կուտակված հարցերի լուծմանը: Մի շարք հետաքրքիր ծրագրեր կիրականացվեն մարզում: Լուծվեցին տասնյակ մասնավոր խնդիրներ, այնպես որ ամեն մի այցելություն թողնում է կոնկրետ հետք, արդյունք :

-Ձեր ասած խնդիրների լուծումը նաեւ Մարգահովիտի՞ խնդիրներին է վերաբերվում:

-Այո, Մարգահովիտում բազմաթիվ խնդիրներ բարձացվեցին կապված հողի կադաստրային արժեքների, կատեգորիաների, գազաֆիկացման հետ:  Գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության հետ կապված որոշ խնդիրներ կարգավորման կարիք ունեն եւ բոլոր այդ հարցերը մենք անպայմանորեն կուսումնասիրենք եւ կտանք կոնկերտ լուծումներ յուրաքանչուրին:

-Լոռու մարզ այցով քաղաքական սեզոնը փակվու՞մ է:

-Ոչ, իմ այցելությունները մարզեր շարունակվելու են, քաղաքականությունը դադարներ չի ունենում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am