National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.07.2004
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը Ազգային ժողովում

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽԽՎ քարտուղարության տնօրեն Վոյցեխ Սավիցկին եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի գործադիր քարտուղար Պիտեր Սիչը:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին ԵԽԽՎ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության խնդիրները: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանը հնարավորն անում է ընդունված ժամանակացույցի համապատասխան պարտավորությունների կատարման առումով: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացներին ընդդիմության մասնակցությունն ու ընդդիմության վերադարձը օրենսդիր գործունեության: Պարոն Հալերը նշեց, որ ԵԽԽՎ-ն երբեք եւ ոչ մի երկրի պարագայում բոյկոտը չի խրախուսում եւ մշտապես կոչ է անում նման դեպքերում վերադառնալ լիարժեք օրինաստեղծ գործունեության: Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջեւ համատեղ քննարկումների ու խորհրդաժողովների անցկացումը քաղաքական ու հասարակական տարբեր մակարդակներում` համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումն այդ երկրներում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ԵԽԽՎ-ի եւ Աժ-ի մշտական հանձնաժողովների, աշխատակազմերի համագործակցության խնդիրները, քննարկվեց նաեւ ԱԺ նախագահի առաջարկությունը` ՀՀ օրենսդիր մարմնի գործունեության 10-ամյակի կապակցությամբ 2005 թ.ԵԽԽՎ-ի հովանու ներքո եվրաինտեգրացման հարցերով համաժողով անցկացնելու մասին, որը կնպաստի ժողովրդավարության ու համագործակցության խորացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am