National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.07.2004
Երկխոսությունը խորհրդարանական մակարդակում

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանը Սոֆիայում,Ժողովրդական ժողովում ընդունեց ԵԽ ԽՎ նախագահի տեղակալ, ԵԽ ԽՎ՟-ում բուլղարական պատվիրակության ղեկավար Յունալ Լյութֆին։ Նա ԱԺ նախագահի այցը որակեց իբրեւ նոր էջ բուլղար՟-հայկական փոխհարաբերությունների պատմության մեջ եւ կարեւորեց մշտական քաղաքական երկխոսությունը խորհրդարանական մակարդակում։ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եվրաինտեգրումը եւ տարածաշրջանային գործընթացներում անվտանգության ու խաղաղության պահպանումը, ընդգծվեց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման անհրաժեշտությունը եւ Հայաստանի ընդգրկումը ՏՐԱՍԵԿԱ՟-ի շրջանակներում։ Նշվեց, որ ՏՐԱՍԵԿԱ՟-ի անդամ երկրների խորհրդարանական շփումները հնարավորություն կտան 13 երկրների խորհրդարանականներին քաղաքական սերտ շփումներ ունենալ։ Կարեւորվեց նաեւ Բուլղարիայի աշխարհագրական դիրքն իբրեւ Արեւելք՟-Արեւմուտք խաչմերուկ։

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է ցանկանում պահպանել իր բոլոր հարեւանների հետ եւ պատրաստ է առանց նախապայմանների քաղաքական քննարկումներ վարել։

ԼՂՀ հիմնահարցի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել հակամարտության խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորմանը՝ ընդունելով փոխզիջումների անհրաժեշտությունը։

Պարոն Լյութֆին եւս կարեւորեց ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը եւ Հայաստանի կառուցողական դիրքը հարեւանների առնչությամբ՝ նշելով, որ համաշխարհային հանրության ճանապարհը ինտեգրումն է ու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր։

Հավարտ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի Բուլղարիայի Հանրապետություն պաշտոնական այցի՝ պատվիրակությանն ընդունեց ԲՀ վարչապետ Սիմեոն Սաքս՟-Կոբուրգ-Գոտտսկին։ Հանդիպման ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում քննարկվեցին հայ՟-բուլղարական քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Պարոն Սիմեոն Սաքս՟-Կոբուրգ՟-Գոտտսկին պատրաստակամություն հայտնեց նպաստել այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը։ Կարեւորվեց Երեւան՟-Սոֆիա չվերթի բացումը, որը տնտեսական հարաբերությունների զարգացմանը կնպաստի, մշակութային տների բացումը երկու մայրաքաղաքներում։ Կարեւորվեց նաեւ Բուլղարիայի փորձի օգտագործումը եվրաինտեգրման ճանապարհին եւ միջազգային կառույցներում համագործակցությունը։

Տնտեսական զարգացման համար շեշտադրվեց տարածաշրջանային համագործակցության շահավետությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը՝  միմյանց տնտեսությունների համակողմանի ուսումնասիրությամբ։ Նշվեց նաեւ ՏՐԱՍԵԿԱ՟-ին Հայաստանի մասնակցության շահեկանությունը։

ՀՀ ԱԺ նախագահը ԲՀ վարչապետին հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց։

Նույն օրը պատվիրակությունը վերադարձավ Երեւան։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am