National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.04.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնի(Միացյալ Թագավորություն) ղեկավարությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու իր հրավերն ընդունելու, ինչպես նաեւ ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնց ակտիվ աշխատանքը պարոն Նիկոյանը բարձր գնահատեց:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են ԱԺ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով եւ միջազգային չափանիշներին համահունչ անցկացնելու համար: Այս առումով նա կարեւորեց այն դրական մթնոլորտը, որ այսօր ձեւավորվել է երկրի ներքաղաքական  դաշտում: ԱԺ նախագահի խոսքով` մեծ ջանքեր պահանջվեցին ներքաղաքական իրադրությունը կարգավորելու  եւ բարենպաստ, հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու համար: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները, այդ թվում` միջազգային կառույցների: «Մեր խնդիրն է, որ իրոք անցկացվեն ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ որ դրանց արդյունքները հենց այդպես գնահատեն Հայաստանի ու միջազգային հանրությունը»,- նշեց ԱԺ նախագահը:

Բարոնուհու եւ դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի(Լեհաստան) խնդրանքով, պարոն Նիկոյանը ներկայացրեց ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը  Էմմա Նիքոլսոնը գնահատեց որպես շատ հետաքրքրական եւ լավ գաղափար: Նա նաեւ նշեց այն նկատելի դրական աշխատանքը, որ տարվում է ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ, կարեւորեց դիտորդական առաքելությունների դերը դրանց ժողովրդավարական բնույթն ապահովելու գործում: Բարոնուհին հավաստիացրեց,  որ միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանում ներկայացված կլինեն մեծ թիմով:

Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերը ներկայացրեցին նաեւ Զարուհի Փոստանջյանը(«Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը(ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը(ՀՀԿ), Հերմինե Նաղդալյանը(ՀՀԿ): 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am