ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված « ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավորների խումբն այցելել է նաեւ պաշտպանական դիրքեր: