National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.03.2004
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն

Մարտի 16-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Informacje o Sejmie RP Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Լեհաստանի Սեյմում:

Սեյմի մարշալ Մարեկ Բորովսկու հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրները: Պարոն Բորովսկին նշեց, որ Լեհաստանը հետաքրքրված է Հարավկովկասյան տարածաշրջանով` թե ժողովրդավարության զարգացման, թե հակամարտությունների կարգավորման, թե դարավոր կապերի նոր որակներով շարունակման առումով եւ մշտապես իր ջանքերն է գործադրում այդ ուղղությամբ: Նա միջորհրդարանական կապերի զարգացման` օրենսդրական փորձի եւ տեղեկատվության, երկու խորհրդարանների հանձնաժողովների Marszałek Sejmu - Marek Borowski եւ աշխատակազմերի համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նկատի ունենալով, որ մայիսից Լեհաստանն անդամակցում է Եվրամիությանը եւ իբրեւ ԵՄ անդամ` Լեհաստանի անցած ճանապարհը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար` ՀՀ ԱԺ նախագահի առաջարկով ընդունվեց եվրաինտեգրման հարցերի քննարկման նպատակով համատեղ խորհրդաժողով անցկացնելու առաջարկը: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Բորովսկուն հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ այլ հարցեր եւս:

Լեհաստանի Սեյմում գործում է Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբ, որի անդամների եւ նախագահ Լուկաշ Աբգարովիչի հետ հանդիպման ժամանակ նշվեցին փոխհարաբերությունների զարգացման հնարավորությունները, կարեւորվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ գործուն կապերի հաստատումը, հանձնաժողովների ու աշխատակազմերի փոխադարձ այցելությունների ընթացքում միմյանց փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակում պատվիրակությանն ընդունեցին փոխտնօրեն Ստիվեն Վագենզայլը: Հանգամանալից քննարկվեցին ժողովրդավարության զարգացմանն առնչվող խնդիրներ: Նշվեց, որ կատարելով Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների հիմնական մասը` Հայաստանը ձեռնամուխ է եղել սահմանադրական բարեփոխումների հետ կապված պարտավորությունների կատարմանը` բուն սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրության բարեփոխմանը, դատաիրավական բարեփոխումներին: Պարոն Վագենզայլը դրվատանքով նշեց, որ ԵԱՀԿ-ում լավ ընդունելություն է գտել Հայաստանի Ազգային ժողովի կարճ ժամանակում կատարած մեծ ծավալի աշխատանքը` մասնավորապես մահապատժի վերացումը, սոցիալական խարտիայի ընդունումը, եւ շատ կարեւորվում են սահմանադրական բարեփոխումները, որոնց ձեռնամուխ է եղել խորհրդարանը: Նա պատրաստակամություն հայտնեց հնարավոր աջակցությունը ցույց տալ բոլոր հարցերում, որ առնչվում են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այն խնդիրներին, որոնցով զբաղվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակը:

Վարշավայի տնտեսական գլխավոր դպրոցի ռեկտոր Մարեկ Ռոցկու հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների բուհական համակարգերին առնչվող խնդիրները: Երկու տարուց բուհը կտոնի իր հարյուրամյակը, ունի տասներկու հազար ուսանող, համարվում է երկրի լավագույն տնտեսագիտական կրթահամալիրը: Վարշավայի տնտեսական գլխավոր դպրոցում ուսանում են ոչ  միայն լեհեր, այլ ուսանողներ Կանադայից, ԱՄՆ-ից, Մերձբալթյան երկրներից:

Հանդիպման արդյունքում Վարշավայի տնտեսական գլխավոր դպրոցի ռեկտոր Մարեկ Ռոցկին եւ Երեւանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Բիչախչյանը ստորագրեցին համագործակցության համա ձայնագիր:

Նույն օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Վարշավայի Անհայտ զինվորի հուշարձանին:

Մարտի տասնյոթին Վարշավայում հանդիպումները կշարունակվեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am