National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը մասնավոր բուհերի ռեկտորների հետ

   Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանում հանդիպեց մասնավոր բուհերի ռեկտորների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, նույն հանձնաժողովի անդամ Ոստանիկ Մարուխյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը։

   Մասնավոր բուհերի ռեկտորներն իրենց մտահոգությունը հայտնեցին վերջերս առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի որոշ հոդվածների վերաբերյալ։ Առաջարկվեց բարեփոխել կրթական մեկ միասնական համակարգին, պետական նմուշի դիպլոմին, բուհերի իրավակազմակերպական հարցերին առնչվող դրույթները։ Նշվեց, որ հանրապետությունում պետք է գործի կրթական մեկ միասնական համակարգ։ Առաջարկվեց առայժմ չվերացնել պետական նմուշի դիպլոմ հասկացությունը, օրենսդրորեն հավասար պայմաններ ստեղծել բոլոր բուհերի համար,   վերանայել բուհերի ոչ առեւտրային կազմակերպություն սահմանող դրույթը։

   ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը տեղեկացնելով, որ վերջերս ՀՅԴ խմբակցությունում շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են այդ հարցադրումները, ասաց, որ պետական եւ մասնավոր բուհերի արտոնություններն ու պարտավորությունները պետք է բախշվեն հավասարապես։ Նշվեց, որ  անհրաժեշտ է բարեփոխել բուհերի իրավակազմակերպական ձեւը սահմանող դրույթը, որպեսզի խնդիրներ չծագեն կապված ուսանողների իրավունքների հետ։ Հարցի լուծման համար առաջարկվեց օրինագծում ներառել անցումային դրույթներ։

   Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը բուհերի իրավակազմակերպական ձեւի առնչությամբ նշեց, որ խնդիրը հնարավոր է լուծել քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի փոփոխությամբ։ Նշվեց, որ անհրաժեշտ է առանձին հոդվածով սահմանել բուհ հասկացությունը։ Նախարարն ասաց, որ Հայաստանը միանալով Բոլոնիայի համաձայնագրին, ստիպված կլինի վերացնել պետական նմուշի դիպլոմ հասկացությունը, ինչն արդեն նախատեսված է առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով եւ խնդրեց այդ հարցը հանել օրակարգից։

   ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորելով մրցակցային կրթական համակարգի ներդրումը, ռեկտորներին առաջարկեց ներկայացնել գրավոր առաջարկություններ բարձրացված հարցերի վերաբերյալ եւ շարունակել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի հետ գործակցությունը։ Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ եվրոպական եւ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում բուհերը համարվում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ։ Նշվեց, որ բուհի իրավակազմակերպական ձեւի վերաբերյալ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի հետ։ Պարոն Բաղդասարյանը ասաց, որ բուհի ունեցած շահույթը պետք է օգտագործվի միայն բուհի կրթական խնդիրները լուծելու համար։ ԱԺ նախագահը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին հանձնարարեց մշակել բուհ հասկացությունը սահմանող հոդված եւ ներկայացնել քաղաքացիական օրենսգրքի եւ «Կրթության մասին» օրենքի համապատասխան դրույթները փոփոխելու վերաբերյալ օրենսդրական փաթեթ։


13.03.2004
Հաշմանդամների հարցերով խորհրդի նիստը
Մարտի 13-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր  հաշմանդամների հարցերով խորհրդի հերթական նիստը` օրակարգում քննարկելով 5 հարց: Առաջինը վերաբերում էր «Հայաստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որով, ըստ պատգամավոր Արտակ Առաքելյանի, հաշմանդամ եր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am