National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.06.2008
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն Ազգային ժողովում

Հունիսի 17-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:

Հանդիպման առանցքում «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որն արդեն կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողովում եւ հանձնաժողովում քննարկումներից հետո աշնանային նստաշրջանում  ԱԺ լիագումար նիստում կքննարկվի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իրազեկեց տիկին Հալեպոտային, որ ոչ միայն օրինագծին, այլեւ իր ուշագրավ առաջարկություններին է ծանոթացել, եւ կարեւորելով օրինագծի ընդունումը` վստահեցրեց, որ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումներին կհրավիրվեն նաեւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները: ԱԺ  նախագահն ընդգծեց, որ անկախության վերականգնումից հետո այս խնդիրը ծագել է մեր երկրում` Ադրբեջանից բռնագաղթված եւ փախստականի կարգավիճակ ստացած հարյուր հազարավոր հայերի դեպքում, որոնց  համար պետությունը հնարավորն արել է` ստանալով նաեւ միջազգային տարբեր գործընկերների աջակցությունը: Շատ ժամանակ չի մնացել, որ խնդիրը ընդհանրապես լուծված համարվի: Այնուհանդերձ` այս խնդիրը համաշխարհային նշանակություն ունեցող է, որ ծագում է գրեթե բոլոր երկրներում եւ օրենսդրական կարգավորումը անհրաժեշտություն է, որպեսզի եւ պետությունը, եւ փախստականի կարգավիճակում հայտնված մարդիկ հստակ պարտավորություններ ու լիազորություններ ունենան: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ աշնանային նստաշրջանում օրինագիծը երեք ընթերցումներով կընդունվի եւ արդեն տարեվերջին Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք «Փախստականների եւ ապաստանի մասին»: 

 ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան կարեւորելով օրինագծի ընդունումը, նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակը օրինագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել եւ իրավ շահագրգգռված է օրինագծի ընդունումով, որպեսզի Հայաստանը, որ 1993 թ. վավերացրել է 1951 թ. ընդունված փախստականների մասին կոնվենցիան, ունենա փախստականների եւ ապաստանի մասին միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք, որը նաեւ եվրոպական հարեւանության ծրագրով շարժվելու հնարավորություն է ստեղծում: Տիկին Հալեպոտայի գնահատականով` օրինագծի ընդունումից հետո եւս մեծ աշխատանք կա` համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (այդ նպատակով ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը դիմել է դոնորներին` ‎ֆինանսական միջոցներ հայթայթելու համար), քաղաքացիների տեղեկացվածությունը մեծացնելու համար դասընթացների կազմակերպումը, իրավաբանական ծառայությունների մատուցումը եւ այլն: Տիկին Հալեպոտան ակնկալում է Աժ նախագահի եւ խորհրդարանի աջակցությունը օրենքի նախագծի ընդունման եւ հետագա աշխատանքներում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, աջակցության պատրաստակամություն հայտնելով, կարեւորեց այն մեծ աշխատանքը, որ իրականացնում է ՄԱԿ-ի փախստականների գծով գրասենյակը ընդհանրապես` լինելով անաչառ կառույց, որ քաղաքական շահեր չի հետապնդում, այլ իրականացնում է կարեւոր մարդասիրական առաքելություն:    




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am