National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.10.2006
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ԱԺ օրենսդրական գործունեությանը

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հոկտեմբերի 19-ին ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին:

Քննարկումների առանցքում Ընտրական օրենսգրքի եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի նախագծի փոփոխություններն էին: Պարոն Պրյախինի խնդրանքով` ԱԺ  նախագահը իրազեկեց եւ Ընտրական օրենսգրքի, եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի նախագծի փոփոխությունների հետ կապված գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու վերաբերյալ խոսում են բոլորը, անկախ նրանից` ով ինչքանով է մտահոգ: Այնուհանդերձ`  գարնանային նստաշրջանի որոշակի հապաղումից հետո ամռան ընթացքում Ընտրական օրենսգրքի քննարկումներում հաշվի են առնվել փորձագետների առաջարկությունները, սեպտեմբերի վերջին միջազգային կառույցների փորձագետների հետ եղել են քննարկումներ, որոնց արդյունքները եւս հաշվի են առնվել: Առաջիկա քառօրյայում Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ քննարկվելու է խորհրդարանում, իսկ դեկտեմբերյան քառօրյայում կընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ` այդ ընթացքում ստանալով վերջնական փորձագիտական եզրակացությունը: Պարոն Թորոսյանը շեշտեց, որ կարեւորը ոչ միայն ժամանակին հասցնելն է` խորհրդարանական ընտրություններից առաջ, այլեւ` Ընտրական օրենսգրքի որակը եւ ընտրական գործընթացներում ծագող խնդիրներին միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ տալը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը վերահաստատեց ԵԱՀԿ պատրաստակամությունն` աջակցել բարձրամակարդակ Ընտրական օրենսգրքի ընդունմանը եւ գոհունակություն հայտնեց, որ մինչեւ տարեվերջ Ընտրական օրենսգրքի ընդունման աշխատանքները ծրագրված էավարտել: Նա միաժամանակ խնդրեց ԱԺ նախագահին, որ հայկական կողմըմինչեւ տարեվերջ հրավեր ուղարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելության իրականացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրինագծին, որ, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, օրենսդրական փոփոխությունների շրջագծում է: Պարոն Պրյախինը նշեց, որ ԵԱՀԿ մտահոգությունը կապված է օրինագիծն առանց հանրային քննարկումների եւ լրագրողական շրջանակների հավանությանն արժանանալուց առաջ Ազգային ժողովում քննարկելուն, նա իր գոհունակությունը հայտնեց, որ ԱԺ նախագահը կասեցրել է օրինագծի հետագա քննարկումը: Պարոն Պրյախինը նաեւ թերահավատություն հայտնեց արդարադատության նախարարության կայք էջում օրինագծի էլեկտրոնային քննարկման արդյունավետության առնչությամբ, քանի որ կապի այդ տեսակը, թեեւ  աշխարհում լայնորեն ընդունված է, բայց Հայաստանում դեռ պատշաճ տարածում չունի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով`  օրինագծի ընդունման հապաղումը ուղղակի ժամանակի կորուստ է խորհրդարանական ընտրություններից առաջ. բացի այն, որ օրինագծի ընդունումը պարտավորությունների կատարման շրջագծում է,օրինագծով կարգավորվում է էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը, որը շատ կարեւոր է նախընտրական շրջանում: Պարոն Թորոսյանը դեռ հոկտեմբերի սկզբին առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկել էր բոլոր շահագրգիռ կողմերին իրենց առաջարկները ներկայացնել` քննարկելու եւ լավագույն լուծումները գտնելու նպատակով, բայց որեւէ առաջարկ խորհրդարանը չի ստացել` հակառակ որոշ հասարակական ու միջազգային կազմակերպությունների արտահայտած մտահոգությունների, որոնք, ցավոք, մնացել են հրապարակային ելույթների շրջագծում միայն: Խորհրդարանի նախագահը նշեց, որ կասկած չունի լավագույն օրենք ունենալու ցանկության վերաբերյալ, բայց տարրական ողջամտությունը պահանջում էր, որ օրինագիծն ընդունվի առաջին ընթերցումով եւ մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կատարվեն անհրաժեշտ փոփոխությունները (որ ընդունված եւ իրեն արդարացրած ընթացակարգ է Ազգային ժողովում): Իսկ ստեղծված իրավիճակում հազիվ թե օրինագիծն ընդունվի աշնանային նստաշրջանում, քանի որ որեւէ օրինագիծ դեռեւս չի ներկայացված Ազգային ժողով: Այնուամենայնիվ` պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ գարնանային նստաշրջանում օրինագիծը կընդունվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am