National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.09.2006
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առանձնազրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի հետ, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների դեսպանները, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնական այլ անձինք:

Ողջունելով գործընկերոջը` Աժ նախագահը իր գոհունակությունը հայտնեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ ԻԻՀ մեջլիսի նախագահն այցելում է Հայաստան, նաեւ` զարմանքը, որ 15 տարիների մեջ առաջին անգամ է հարեւան բարեկամ երկրի խորհրդարանի նախագահն այցելում Հայաստան. երկուստեք այդ փաստը բացատրվեց իրապես բարեկամական հարաբերություններով, որոնց ընթացքում չեն առաջացել քաղաքական, տնտեսական, մշակութային խնդիրներ: Անդրադառնալով անցած 15 տարիներին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ դարավոր հարեւանը եղել է ամենաարդյունավետ գործընկերը` հատկապես Հայաստանի համար ծանր ու դժվարին տարիներին, երբ երկիրը հայտնվել էր շրջափակման մեջ: Խորհրդարանի նախագահը երկկողմանի հարաբերություններում կարեւորեց էնեգետիկ համագործակցությունը` առանձնացնելով գազատարի եւ Արաքսի վրա կառուցվող ՀԷԿ-ի, բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության երրորդ գծի ծրագրերը: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց ԻԻՀ մեջլիսի նախագահին` իրանահայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Անդրադառնալով Ի ԻՀ միջուկային ծրագրին առնչվող իրադարձությունների զարգացմանը` պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ հետագա խնդիրները բանակցությունների միջոցով կլուծվեն:

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը տարածաշրջանի համար օրինակելի որակեց միջպետական հարաբերությունները, որ երկու երկրների նախագահների փոխայցերից հետո զարգացման նոր փուլ են մտել: Նա նշեց, որ ԻԻՀ-ում մշտապես հարգանքով են վերաբերվում հայերին, եւ դրա ապացույցն է երկու հայ պատգամավորի ներկայությունը մեջլիսում: ՊարոնՂոլամ Ալի Հադդադ Ադելը անհրաժեշտ համարեց էլ ավելի խորացնել եւ զարգացնել միջխորհրդարանական հարաբերությունները, քանզի դա կարեւոր եւ անբաժանելի բաղադրիչ է միջպետական հարաբերություններում:

Առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակության եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հանդիպումը, որին եւս մասնակցում էին երկու երկրների դեսպանները, պաշտոնական այլ անձինք:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորելով ԻԻՀ մեջլիսի նախագահի այցը Հայաստան, նշեց, որ վերջին տարիներին ակտիվացել են միջպետական հարաբերությունները, որոնց նպաստում են նաեւ փոխայցերը եւ վստահություն հայտնեց, որ մեջլիսի նախագահի այցը հիմք է հետագայում միջխորհրդարանական հարաբերությունների խորացման համար: Խորհրդարանի նախագահը կարեւորեց ԻԻՀ հավասարակշիռ եւ զուսպ դ իրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ ԻԻՀ-ում հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքին` ի տարբերություն մյուս հարեւանի, որ ուղղակի ոչնչացնում է այդ հուշարձանները:

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը երկու պետությունների բարեկամական հարաբերությունները կարեւորեց նաեւ տարածաշրջանային առումով` նշելով, որ թեպետ երկու երկրներն ունեն կրոնական տարբերություն, բայց եւ կան բազում նմանություններ: Իր երկրի համար վերջին երեսուն տարիներին տարածաշրջանում ամենակարեւոր իրադարձություն որակելով Իրանի իսլամական հեղափոխությունը եւ ԽՍՀՄ-ի փլուզումը, որի արդյունքում Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր պետություններ ձեւավորվեցին` մեջլիսի նախագահը նշեց, որ իր երկրի արտաքին քաղաքականությունը հենվում է իսլամի վրա, որը թույլ չի տալիսարտաքին քաղաքականությունը ձեւավորել ի շահ մի խմբի` ի հակադրություն մյուս կողմի: Նա կարեւորեց Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ նշեց, որ իր երկիրը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ երկու երկրների նախագահների բանակցությունների շարունակմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպեցին Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի հետ:

Ողջունելով հյուրերին` Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ երկու երկրների միջեւ ամրապնդվում են քաղաքական ու տնտեսական կապերը, խորանում է միջխորհրդարանական բարեկամությունը եւհայ-իրանական բարեկամական հարաբերություններն այս այցով նոր լիցք կստանան եւ նոր մակարդակ ձեռք կբերեն: Նշվեց, որ 2006թ.երկու երկրների խորհրդարաններիմիջեւ համագործակցության  առումով արգասաբեր տարի է. վերջերս հայ խորհրդարանականները աշխատանքային այցով եղել են Իրանում, կարեւոր հանդիպումներ են ունեցել, որոնց արդյունքում ավելի խորացել եւ ամրապնդվել են միջխորհրդարանական հարաբերությունները:Ընդգծվեց, որ ԻԻՀ-ն տարածաշրջանում վարում է հավասարակշռված քաղաքականություն, Հայաստանի համար մշտապես եղել է լավ հարեւան եւ այսօր էլ քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ոլորտներում առկա են փոխհարաբերությունների խորացման բոլոր հնարավորությունները:

Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի համանախագահ Գեւորգ Վարդանը կարեւորեց երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական կապերը հասել են տնտեսական հարաբերությունների մակարդակին: Նշվեց, որ ՀՀ-ԻԻՀ բարեկամական կապերը հետայսու էլ կխորանան եւ կնպաստեն երկու երկրների ու ժողովուրդների բարեկեցությանը: Նշվեց, որ վարելով հավասարակշիռքաղաքականություն` Իրանը կողմնակից է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնք կնպաստեն միջպետական հարաբերությունների խորացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am