National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.04.2006
Պաշտոնական ընդունելություն Մարսելում

Ապրիլի 22-ին Մարսելի քաղաքապետարանում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի միջեւ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ապրիլի 22-ին Մարսելի քաղաքապետարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ խորհրդարանի պատգամավորների, հայ համայնքի անդամների մասնակցությամբ:

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, ողջունելով ներկաներին ասաց. «Մարսելը հյուրընկալ տանիք է բոլոր ազգերի համար եւ հատկապես հայերի. Մարսելում է, որ ցեղասպանությունից  մազապուրծ իննսուն հազար հայերը տուն գտան: Նրանք ինտեգրվեցինֆրանսիական հասարակության մեջ եւ իրենց սերն ու նվիրումը բերեցին Ֆրանսիայի պետության կառուցմանը: Ձեր այս այցը յուրօրինակ նախաբան է Ֆրանսիայում Հայաստանի տարին սկսելու համար, որը նախատեսված է երկուհազարվեցի սեպտեմբերին եւ կտեւի մինչեւ երկուհազարյոթի հուլիս եւ ավելի: Հայաստանի տարվա խորագիրը լավագույնն է` «Հայաստան` իմ բարեկամ» եւ լավագույնս է արտացոլում երկու ժողովուրդների հազարամյա բարեկամությունը»: Այնուհետեւ պարոն Գոդենը նշեց, որ Հայաստանի տարին հնարավորություն է ճամփորդություն կատարել դեպի բազմադարյան մշակույթը, որը քաղաքակրթության գոհարներ է ներկայացնում, եւ այդ տարվա միջոցառումների մեջ Մարսելը կունենա իր տեղը: Նա բոլոր մարսելցիների անունից բարի գալուստ մաղթեց Ազգային ժողովի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը` նշելով, որ ապրիլի քսանչորսին համատեղ բացվելիք հուշարձանը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ֆրանսիացիների եւ հայերի բարեկամության լավագույն վկայությունն է:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց. «Այսօր մեծ պատիվ է փոխանցել մեր ժողովրդի բարեկամական ջերմ զգացմունքները դեպի Ֆրանսիան ու ֆրանսահայերը, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հոգիների մեջ պահում են սերը առ Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եվ իհարկե` շնորհակալություն հայտնել պարոն Գոդենին ցեղասպանության մասին օրենքի ընդունման եւ հայերին վերաբերող խնդիրների լուծման համար, իր հետեւողական աշխատանքի համար, որ կատարում է Հայաստանին ու հայերին վերաբերող խնդիրներում: Երկու տարի առաջ մենք դարձյալ Ֆրանսիայում էինք եւ Մարսելի այս հիանալի դահլիճում առիթն ունեինք խոսելու մեր երկու երկրների ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի մասին: Հայաստանն այսօր այն երկիրն է, որ անշրջելիորեն իր հայացքն է թեքել դեպի ժողովրդավարություն, դեպի բաց հասարակություն եւ կամաց-կամաց տնտեսական ու սոցիալական դժվարությունները հաղթահարելով առաջ է գնում: Մենք ուրախ ենք ասել, որ մշտապես ունեցել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Շնորհակալ եմ այս դահլիճոմ թեւածող ջերմության համար: Մեզ շատ բաժանող բաներ կան, բայց կան եւ միավորող բաներ` սերը դեպի Հայաստանը եւ սերը դեպի Ֆրանսիան»:

Այնուհետեւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը Մարսելի մեդալով պարգեւատրեց եղեռնը վերապրած չորս հայերի, որ արդեն բոլորել են հարյուր տարին` Օվսաննա Գալստյանին, Մարիամ Խանջյանին, Սարգիս Շուշուբաքլյանին, Մարգարիտա Գեղամյանին:

Մեկնարկելով Մարսելում կառուցված առաջին եկեղեցուց եւ վազքով անցնելով Մարսելի շրջակայքի տասներկու հայկական եկեղեցիները Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների անդամները եկեղեցում վառված ջահը հասցրին Մարսելի Պրադոյի հայ առաքելական եկեղեցին, որտեղ նրանց դիմավորեց եւ ողջույնի խոսքՀարավային Ֆրանսիայի առաջնորդական փոխանորդ հայր Զատիկ Ավետիքյանը: Հայաստանի խորհրդարանի անունից եկեղեցու բակում հավաքված հարյուրավոր հայերի ողջունեցԱժ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա դրվատեց այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանի ու Ֆրանսիայի կապերի զարգացմանը:Խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ դրեց եկեղեցու բակում ցեղասպանության եւ արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am