National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2006
Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսը խորհրդարանում

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-ինԱզգային ժողովում հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի, մշտական հանձնաժողովների նախագահների,  խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երկու երկրների դեսպանները:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրերին, վստահություն հայտնեց, որ այցըկխթանի երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները եւ երախտագիտություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման կապակցությամբ: Կարեւորվեց Բալթյան երեք հանրապետությունների եւ Հարավկովկասյան երեք հանրապետությունների համագործակցությունը 3+3 ձեւաչափով, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների եւ պատգամավորական խմբերի համագործակցությունը, ընդգծվեց երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Պարոն Թորոսյանը անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի համար լիտվական փորձի կարեւորությանը` հատկապես եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում եւ բարձր գնահատեց Լիտվայի փորձը Եվրոպային ինտեգրվելու եւ միջազգային տարբեր ձեւաչափերով համագործակցության առումով: Անհրաժեշտ համարվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության ոլորտում:

Լիտվայի Հանրապետութ ան նախագահ Վալդաս Ադամկուսը գերազանց համարելով երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը ` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային, հատկապես եվրոպական կառույցներում փոխգործակցության խորացումը: Լիտվայի խորհրդարանում շուտով կստեղծվի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ: Նշվեց,որ որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լիտվան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ,Հարավկովկասյան տարածաշրջանումտիրող իրավիճակով:Նշվեց, որ ԵՄ-նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավելգործնական բնույթ կկրի: Կարեւորվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Հանդիպման վերջում Լիտվայի Հանրապետութան նախագահ Վալդաս Ադամկուսը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am