National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.04.2006
Հայ-ուկրաինական կապերի խորացման շրջագծում

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:

Դեսպանը խորհրդարանի նախագահին իրազեկեց Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական վերջին զարգացումների մասին եւ տեղեկացրեց,որ ընտրությունների արդյունքներով նախապատրաստվում է կոալիցիոն ընդարձակ համաձայնագրի ստորագրում, որը կկանոնակարգի խորհրդարանի եւ կառավարությանաշխատանքները: Կարեւորվեց ԱԺ նախագահի Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում ստորագրված միջխորհրդարանական համաձայնագրի կենսագործումը նոր խորհրդարանի հետ:

Արժեւորելով հետընտրական դժվարությունների հաղթահարումը ներքաղաքական դաշտում` Աժ նախագահը շնորհավորեց նարնջագույն կոալիցիայի ստեղծումը եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի երկրի կայունության ամրապնդմանը եւժողովրդավարության խորացմանը:

Երկուստեք կարեւորվեց, որ ընտրությունները անցան ժողովրդավարական չափանիշներով, հավասար հնարավորություններ էին ստեղծված քաղաքական ուժերի համար եւ արժանացան միջազգային կառույցների դրական գնահատականին:

Դեսպանի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր գնահատականները ներկայացրեց Հայաստանի քաղաքական անցուդարձի ու խորհրդարանական աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am