National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2006
Կկազմակերպվեն խորհրդարանական քննարկումներ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շուրջ

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի արտաքին ծ րագրերի ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջիմ Քոլբիի եւ « Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի» Հայաստանի ծրագրի իրականացման գործընթացին առնչվող հարցեր:235 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որն ուղղված է տնտեսական զարգացմանը եւ գյուղական աղքատության կրճատմանը, նախատեսում է 943 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների, ոռոգման ենթակառույցների հիմնանորոգում, ագարակային տնտեսություններին տեխնիկական եւ միկրոկրեդիտների տրամադրում: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի» ծրագիրը կարեւորեց երեք հիմնական տեսանկյուններից` Հայաստանի մարզերի զարգացման` մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհամաչափությունների կրճատման, ժողովրդավարության խորացման եւ քաղաքացիական հասարակության կողմից հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրման: ԱԺ նախագահի գնահատմամբ ծրագիրը մեծապես կօգնի մարզերի զարգացմանը, գյուղական աղքատության կրճատմանը: Հանդիպման ընթացքում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը կարեւորվեց նաեւ առաջիկա` 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրությունների շրջագծում` իբրեւ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար, կարեւորեց արտաքին օժանդակության` երկրում ժողովրդավարացման գործընթացներին աջակցելու կարեւորությունը, նշելով, որ «Հայաստանում տնտեսական զար գացումը եւ ժողովրդավարության խորացումը պետք է համաքայլ ընթանան»:

Պարոն Դանիլովիչը եւ կոնգրեսական Ջիմ Քոլբին,  անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանը, նշեցին այդ բարեփոխումների խորացման համար քաղաքական կամքի առկայության, քաղաքական ազատությունների ապահովման, օրենքների գերակայության եւ ծրագրի իրականացման հրապարակայնության, առաջիկա համապետական ընտրությունները միջազգային չափանիշներով անցկացնելու անհրաժեշտությունը: Պայմաններ, որոնց բավարարման դեպքում ծրագիրը լիարժեք կաշխատի: Դեսպան Դանիլովիչը մեկ անգամ եւս շեշետեց ԱՄՆ բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի» հաստատակամությունը` առաջնորդվելու այն հիմնական չափանիշներով, որոնցով պայմանավորված է լինելու ծրագրի շրջանակներում աջակցությունը Հայաստանին:

Դեսպան Դանիլովիչը եւ կոնգրեսական Ջիմ Քոլբին կարեւորեցին «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի» Հայաստանի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների բարձր իրազեկությունը եւ մասնակցությունը իրականացման վերահսկմանը: Համաձայնություն ձեռքբերվեց Ազգային ժողովում կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների, «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի», ԱՄՆ-ի դեսպանատան եւ շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ կազմակերպել խորհրդարանական քննարկումներ, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը, կքննարկվեն հանրային վերահսկողության ու ծրագրի իրականացման արդյունավետության խնդիրները:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ողջույնները խնդրեց փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի նախագահ պարոն Հաստերտին եւ քանի որ պատվիրակության կազմում էին կոնգրեսմեններ, ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ կապերի սերտացման, երկխոսության ամրապնդման խնդրին` կարեւորելով  ԱՄՆ Կոնգրեսի «Ժողովրդավարության աջակցության հանձնաժողովի» նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերում ՀՀ ԱԺ-ի ներգրավումը: Արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջիմ Քոլբին խոստացավ աջակցել այդ հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am