National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
22.06.2005
Առաջին անգամ՝ Հայաստանում

Հունիսի 22-ին Ազգային ժողովում Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի` Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում էին խորհրդարանի փոխնախագահը, տարբեր կուսակցությունների անդամներ, հանդիպեց ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, խմբի ու խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների ու ներկայացուցիչների հետ:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով Նորվեգիայի Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմոյին ու պատվիրակության անդամներին, կարեւորեց նրանց այցը Հայաստան, որ առաջինը լինելով` կարող է հիմք դնել լավ համագործակցության: Նշվեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Նորվեգիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ երկու երկրների վարչատարածքային միավորների միջեւ: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց նորվեգական կառավարությանը` Նորվեգիայի փախստականների խորհրդի Հայաստանում ծավալած գործունեության համար եւ կարեւորեց առաքելության շարունակումը Հայաստանում: Նշվեց նաեւ Նորվեգիայի զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությունը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին` նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների եւ տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության հաստատման օգտին:

Նորվեգիայի Թագավորության Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմոն պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը` թե պատգամավորների, թե աշխատակազմերի միջեւ, թե օրենսդրական փորձի փոխանակման առումով: Կարեւորելով Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հաստատման համար, նա կարեւորեց առկա խնդիրներին քաղաքական լուծումներ տալը` առաջ նայելով: Նա կարեւորեց ժողովրդավարական գործընթացների խորացումը տարածաշրջանում ու Հայաստանում, նաեւ` Նորվեգիա-Հայաստան արդյունաբերական, մշակութային համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ռեգիոնալ կապերի հաստատմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հիշեցրեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, Ադրբեջանի հետ հակամարտությանն առնչվող հարցերը մեկ սկիզբ ունեն` 1915 թ. հայոց ցեղասպանությունը, եւ նորվեգ ժողովուրդը, որ լավ գիտի ազատության ու քաղաքակրթության գինը` կարող է լավ հասկանալ ժողովրդավարության հաստատման ճանապարհն անցնող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու նրա պայքարը: Աժ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը դեմ չի լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամությանը, եթե Թուրքիան դառնա լիակատար եվրոպական երկիր:

«Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը ներկաներին հիշեցրեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի` Ֆրիտյոֆ Նանսենի մասին եւ կոչ արեց նորվեգացի հյուրերին` նրա պես հասկանալ ու սիրել Հայաստանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացման նաեւ այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am