National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
30.04.2005
Տավուշի մարզի հիմնախնդիրները` ուշադրության կենտրոնում

Շարունակելով Հայաստանի մարզեր աշխատանքային այցերի ավանդույթը` Թբիլիսիից Երեւան վերադառնալու ճանապարհին ապրիլի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եղավ Տավուշի մարզում` հանդիպումներ ունենալով Նոյեմբերյանում, Իջեւանում ու Դիլիջանում:

Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպումը բնակչության հետ Արթուր Բաղդասարյանը սկսեց Վրաստան այցի մասին համառոտ տեղեկատվությամբ, ապա անդրադարձավ տեղի ունեցող բարեփոխումներին: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երկրում լուրջ բարեփոխումներ են իրականացվում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում եւ հանգամանալից պատմեց այդ բարեփոխումների նպատակների ու այն խնդիրների մասին, որոնք կլուծվեն այդ բարեփոխումներով:

Նոյեմբերյանցիներին հետաքրքրում էր 1997 թվականի երկրաշարժի հետեւանքների վերացման հարցը: Մարզպետ Արմեն Ղուլարյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները ձգձգվում են, բայց երկու տարի առաջ պետբյուջեով հատկացված 1մլրդ 50 մլն դրամով բավական աշխատանք կատարվել է, 1624 ընտանիք աջակցություն է ստացել: Աջակցություն ստացել են 4-րդ եւ 5-րդ կարգի վնասվածության տների համար, 3-րդ կարգի վնասվածության տներ կան ոչ միայն Նոյեմբե րյանում, այլեւ հանրապետության տարբեր մարզերում, եւ այսօր կառավարությունն ուսումնասիրում է խնդիրը:

Աժ նախագահն էլ ավելացրեց, որ հանրապետության բոլոր անավարտ շինությունները գույքագրվելու են, եւ դրանց ավարտին հասցնելու համար պետբյուջեում գումար է նախատեսվելու:

Նոյեմբերյանցիները դժգոհեցին քաղաքում կապի որակից: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի կապի շուկա երկրորդ բջջային օպերատորի ներթափանցումից հետո մրցակցությունըկնպաստի, որ կապի, հատկապես` բջջային կապի որակը լավանա:

Մարդու իրավունքների կոմիտե ստեղծելու նոյեմբերյանցիների առաջարկին նա պատասխանեց, որ մարդու իրավունքների ինստիտուտը մեր երկրում նոր է ստեղծվել, այն աստիճանաբար կզարգանա եւ մարզերում էլ ներկայացուցչություններ կունենա:

Նոյեմբերյանցիները դժգոհեցին, թե հողերը չեն կարողանում մշակել, խնդրեցին օգնել սերմացուով: Մարզպետը տեղեկացրեց, որ պետբյուջեով 10 մլն դրամ է հատկացվել գյուղացիներին աջակցելու համար, որից 5 մլնը տրամադրվել է կարտոֆիլի, 5 մլնը` աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելուն: Կարտոֆիլի սերմացուն արդեն բաշխվել է գյուղացիներին, ցորենի սերմացուն կբաշխվի աշնանը:

Անդրադառնալով կոալիցիայի վաղաժամ փլուզման մասին հարցին` ԱԺ նախագահը նշեց.

-Այդ լուրե րը չափազանցված են: Կոալիցիան երեք կուսակցությունների միասնություն է, որոնցից յուրաքանչյուրն իր մոտեցումներն ունի տարբեր հարցերի շուրջ: Առայժմ մեր առջեւ ծառացող խնդիրների շուրջ կարողանում ենք գալ համաձայնության, բայցեւ պետք է հասկանանք, որ ամեն կուսակցություն իր ռազմավարությունը, մարտավարությունն ունի: Կարծում եմ` դրական է, որ ընտրություներից հետո Հայաստանում առաջին անգամ կուակցությունները միավորվել են:

Աշխատատեղերի ստեղծման խնդրով մտահոգ նոյեմբերյանցիներին Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեում 500 մլն դրամ է հատկացվել փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար. ձեռներեցները կարող են արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ:

Քանի որ հարցերը շատ էին` խորհրդարանի նախագահը խոստացավ, որ մայիսի 5-ին Աժ աշխատակազմի աշխատակիցները ընդունելություն կանցկացնեն մարզում:

ԱԺ նախագահի աջակցությամբ 10 համակարգիչ է հատկացվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղին: Խորհրդարանի նախագահը մասնակցեց համակարգչային կենտրոնի բացմանը, հանդիպեց բուհի դասախոսների եւ ուսանողների հետ:

Մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը եվրոպական բուհերի հետ կապեր հաստատելու աջակցություն խնդրեց, ի պատասխան խորհրդարանի նախագահն առաջարկեց որոշակիացնել ոլորտները: Բուհը տեղացի կադրերով համալրելու համար բարձրացվեց պետպատվերով տեղերն ավելացնելու հարցը: Նրա խնդրանքով բուհի երկու դասախոս կուղարկվեն Ավստրիա` նրանց փորձն ուսումնասիրելու: Վճարովի համակարգում սովորող 21 ուսանողների վարձի խնդիրը եւս կլուծվի:

Բուհի ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ նիստերում քվորում ապահովելու առումով:

-Մեր խորհրդարանում իսկապես կան պատգամավորներ, ովքեր բարեխղճորեն չեն մասնակցում ԱԺ նիստերին: Վրաստանի խորհրդարանում կանոնակարգում փոփոխություն են կատարել, համաձայն որի նիստերին չմասնակցող պատգամավորի աշխատավարձից պահումներ են անում: Նրանց մոտ աշխատավարձը շուրջ երեք անգամ ավել է մեր պատգամավորի աշխատավարձից, բ այց մեզ մոտ էլ ցածր չէ աշխատավարձը: Կարծում եմ` անհրաժեշտ է նաեւ նյութական պատժամիջոցներ կիրառել բացակայողների նկատմամբ: Այդպես էլ մենք մեծ արդյունքների չենք հասնի. շատ պատգամավորների համար այդ գումարները մեծ խնդիրներ չեն առաջացնի, բայց օրենսդրական մակարդակով անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել: Այսօր մեր պատգամավորների շուրջ 25 տոկոսը գործարարներ են, ովքեր ոչ միշտ են կարողանում մասնակցել նիստերին, նույնքան էլ ընդդիմութունն է, որը 2 տարի է` բոյկոտում է ԱԺ աշխատանքը: Այդ պատճառով էլ մեկ-մեկ քվորումի բացակայության դեպքեր են լինում: Կարծում եմ` ընդդիմությունը եւս պարտավոր է մասնակցել ԱԺ աշխատանքներին, որովհետեւ ժողովուրդը պատգամավորին ուղարկել է աշխատելու: Կարելի է քաղաքական դրդապատճառներով 1 կամ 6 ամիս բոյկոտել խորհրդարանի աշխատանքը, բայց կարելի՞ է, ասենք, 4 տարի բոյկոտել: Այդ դեպքում թերեւս ավելի լավ է վայր դնել պատգամավորական մանդատը : Հավերժ բոյկոտել չի կարելի:

Դիլիջանի պետական քոլեջում եւս համակարգչային կենտրոն բացվեց: Դիլիջանցիների հետ հանդիպման ընթացքում կրկին արծարծվեց Դիլիջանին առողջարանային քաղաքի կարգավիճակ տալու հարցը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում պատրաստվում են ընդունել «Առողջարանային քաղաքների մասին» օրենքը, որով հարցը կլուծվի:

Դիլիջանի մշակույթի տանը մի քանի ժամ տեւած հանդիպման ընթացքում, որ Աժ նախագահին ուղղվեցին եւ պատասխանվեցին տասնյակ հարցեր` սկսած տեղական խնդիրներից մինչեւ համերկրային ու միջազգային քաղաքականություն:

Պատասխանելով հարցերին Աժ նախագահն անդրադարձավ Հայաստանի օդային կապի խնդիրներին, դոլարի տատանումներին ու դրա հետեւանքներին, ավանդների վերադարձին, գյուղատնտեսական ծրագրերին, մարզում վարկային ծրագրերի կատարմանը...

Մարզային այցելությունները այն բանալին են, որ հնարավորություն են տալիս անմիջական ու պարզ պատկերացնել մարդկանց խնդիրները` տեղում օգնել գործնականում կամ խորհրդատվությամբ, որ պակաս կարեւոր չէ, որովհետեւ, ինչպես նշում էին տավուշցիները, իրենց իրավունքները պաշտպանելու համար իրենք պիտի տեղյակ լինեն այդ իրավունքներին: Բացի այդ` մարզային այցելությունների ժամանակ որոշարկվում են այն օրենսդրական բացերը ու գործող օրենքներում անհրաժեշտ փոփոխոոթյունները, որ հետո դառնում են նոր օրենքներ` այս ամենից ելնելով Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը տավուշցիներին խոստացավ նորից այցելել մարզ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am