National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.04.2005
«Հայաստանը միշտ ձեր կողքին է»

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպմանը ներկա էին Աժ պատգամավորներ Լեւոն Մկրտչյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Մանվել Նազարյանը եւ Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանը:

Կանադացի պատգամավորները Հայաստանում են հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների շրջանակներում: ՀՀ Աժ նախագահը ողջունելով Կանադացի պատգամավորներին,  շնորհակալություն հայտնեց նրանց գործադրած ջանքերի համար, որոնց արդյունքում 2004-ին Կանադայի խորհրդարանը  ընդունեց հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Կարեւորվեց նաեւ Կանադայի հայ համայնքի ներդրումը այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի խորացման անհրաժեշտությունը, երկուստեք նշվեց, որ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում, ընդգծվեց Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարեւորությունը: Նշվեց նաեւ փոխայցերի կարեւորությունը, որոնք խթանում են հարաբերությունների զարգացումը: «Հայաստանը միշտ ձեր կողքին է» ասաց Կանադացի պատգամավորներին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայերը, ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը` հաջողություններ մաղթելով նրանց երկու երկրների միջեւ կապերն ամրապնդելու գործում:


23.04.2005
Պետական հոգածություն նախադպրոցական հիմնարկների նկատմամբ
Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին:  Նշելով, որ առողջ ու դաստիարակված սերունդ ունենալու հեռանկարով երեխաների նախադպրոցական կրթության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել պետական հոգածություն, խորհրդար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am