National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.04.2005
ԱՊՀ ՄԽՎ 25-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

Ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մշտական հանձնաժողովների նիստերի ամփոփումից հետո աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 25-րդ լիագումար նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Նախքան պլենար նիստը տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը` օրակարգում ունենալով տասնվեց հարց. այդ թվում`  Պետական Դումայի հարյուր ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մասին, ԱՊՀ կառույցների կատարելագործման ու բարենորոգման մասին առաջարկությունների, Պետերբուրգյան իններորդ տնտեսական ֆորումի անցկացման եւ այլն:

Բացելով ԱՊՀ ՄԽՎ 25-րդ լիագումար նիստը, ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը նշեց, որ այն հոբելյանական է եւ նվիրված է հակահիտլերյան կոալիցիայի  երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակին: Այնուհետեւ լիագումար նիստի աշխատանքներում ողջույնի խոսք ասացին ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը,  Արեւմտաեվրոպական միության նախագահ Ստեֆ Գորիսը, Հյուսիսային խորհրդի նախագահ Ռանվեյգ Գունդսմունդսդոտիրը: Զեկուցումներով հանդես եկան ազգային պատվիրակությունների անդամները` ԱՊՀ անդամ պետություններում արժեթղթերի շուկայում ներդրողների շահերի պաշտպանության մասին մոդելային օրենսդրական դրույթների մասին զեկուցումով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը:

Նիստի անդամները ընդունեցին որոշում ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդների ներդրումի մասին մեծ հաղթանակում եւ ժամանակակից պայմաններում խաղաղության պաշտպանության մեջ: Խորհրդարանականները քննարկեցին եւ ընդունեցին «Լիզինգի մասին» մոդելային օրենքը, մոդելային օրենսդրության եւ ազգային օրենսդրությունների մերձեցման մասին որոշումը երկուհազարհինգ-երկուհազարտաս թթ.: Հայաստանի պատվիրակության անդամներ Գագիկ Մինասյան ու Հերմինե Նաղդալյանը պարգեւատրվեցին ԱՊՀ ՄԽՎ պատվոգրերով եւ մեդալներով` ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համար: Մեդալներով պարգեւատրվեցին ԽՍՀՄ հերոս Սուրեն Սարգսյանը եւ պատերազմի վետերան Գալինա Աղախանյանը:

ԱՊՀ ՄԽՎ քսանհինգերորդ լիագումար նիստիաշխատանքները ամփոփող ասուլիսում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղվեց հարց` ինչպե՞ս է վերաբերվում պաշտոնական Անկարայի առաջարկին` ուսումնասիրել հազար իննը հարյուր տասնհինգ թվականի ողբերգական իրադարձությունները, որին Աժ նախագահը պատասխանեց.  «Բազմիցս Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հանդես են գալիս Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման օգտին: Մենք կողմ ենք նորմալ գործընկերային հարաբերություններին: Ինչ վերաբերում է տասնհինգ թվականի ցեղասպանությանը, քննարկումները վաղուց ավարտվել են: Այս տարի ցեղասպանության իննսուն տարին է լրանում եւ ես չեմ կարծում, որ լրացուցիչ քննարկումների կարիք կա: Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է դատապարտենք մարդկության դեմ ուղղված այդ ոճրագործությունը: Աշխարհի շատ խորհրդարաններ արդեն դատապարտել են հայերի ցեղասպանությունը, եւ մենք գտնում ենք, որ Թուրքիան պիտի ընդունի հայերի ցեղասպանությունը, եւ դա չպետք է խոչընդոտ լինի հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Դուք լավ գիտեք, որ այսօր Հայաստանը գտնվում է փաստական շրջափակման մեջ Թուրքիայի կողմից: Երկիրը, որ ձգտում է եվրոինտեգրման, չպիտի դիմի երկակի ստանդարտների: Մենք պիտի աստիճանաբար հասնենք նորմալ գործընկերային հարաբերությունների հաստատման: Ես Ստրասբուրգում առաջին անգամ հանդիպեցի Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ եւ շատ հետաքրքիր խոսակցություն ունեցա, մենք կողմ ենք մեր հարաբերությունների ցավոտ խնդիրները համատեղ քննարկելուն եւ փոխընդունելի որոշումներ գտնելուն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am