National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
25.02.2005
Ավարտվեց ԱԺ նախագահի այցը Ավստրիա

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԱՀԿգլխավոր քարուղար Յան Կուբիշի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին շփումներն ու համագործակցությունը եւ քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ու կարեւորություն ունեցող հարցեր: Պարոն Կուբիշը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համապատկերում` կարեւորեց սահմանադրական փոփոխությունները եւ ընտրական օրենսգրքի ընդունումը` փորձագետների առաջարկների քննարկումով եւ ԵԱՀԿ աջակցությունը խոստացավ այդ գործընթացներում: Նա ներկայացրեց նաեւԵԱՀԿ-ում նախատեսվող բարեփոխումների հարցը, որին ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմ է բոլոր այն բարեփոխումներին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ԵԱՀԿ գործունեությունը: Պարոն Կուբիշի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ  նաեւ ԼՂ հարցին` նշելով, որ Հայաստանը կողմ է հարցի խաղաղ բանակցություններով կարգավորմանը եւ այդ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ շրջանակներում, քանի որ հենց այդ կառույցում են լավագույնս պատկերացնում հարցի պատմությունն ու առանձնահատկությունները:  Կարեւորվեցին երկու նախագահների հանդիպումներն ու բանակցությունները եւ ԼՂ ժողովրդի մասնակցությունը բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հասթինգսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցության առնչվող հարցեր, այս շրջագծում կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրաինտեգրման խորացումը: Կարեւորվեցին ԵԱՀԿ ԽՎ եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը` երեք հիմնական ուղղություններով` առաջին`  Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին ԵԱՀԿ շարունակական աջակցություն, երկրորսդ` փորձի փոխանակում  եւ տեղեկատվության փոխանակում ԱԺ մշտական հանձնաժողովների եւաշխատակազմերի համար, եւ երրորդը` պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ ԽՎ հովանու ներքո` ՀՀ խորհրդարանի տասնհինգամյակի առիթով խորհրդարանական միջազգային կոնֆերանսի անցկացման մասին: Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսի այցը Հարավային Կովկաս, նաեւ Հայաստան:

Վիեննայի քաղաքապետարանում տեղի ունեցավ շտապօգնության ավտոմեքենայի նվիրատվության արարողություն: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնելով Վիեննայի քաղաքապետարանին նման կարեւոր ու օգտակար օգնության համար` ընդունելով մեքենայի բանալին, ասաց, որ այդ մեքենան կուղարկվի Հայաստանի մարզային հիվանդանոցներից մեկին` ապահովելու համար բնակչության հրատապ բուժսպասարկումը գյուղական շրջաններում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգնությունը հետագայում շարունակելու մասին:

Ավստրիայի զբոսաշրջության եւ մենեջմենտի բարձրագույն դպրոցում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի բուհական համակարգում զբոսաշրջության բնագավառում ավստրիական նոր տեխնոլոգիաները ներդնելու մասին: Այս կապակցությամբ առաջիկայում տեղի կունենան փոխադարձ հանդիպումներ եւ քննարկումներ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկա  փոխայցերի վերաբերյալ, ինչպես նաեւ որոշվեց առաջիկայում ակտիվացնել հայ-վրացական միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի գործունեությունը:

ԵԱՀԿ Գերմանիայի պատվիրակության ղեկավար հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական միջխորհրդարանական կապերը ակտիվացնելուեւ միջազգային կառույցներում համագործակցության խնդիրները:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հուբերտ Հռաբչիկի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրիի մեկական հիվանդանոցում բացել դիաբետիկ կենտրոն, ինչպես նաեւ վերապատրաստել բուժաշխատողների Գյումրիից:

Ավստրիայի առողջապահության նախարարությանը կհանձնվի Հայաստանի մարզային հիվանդանոցներին անհրաժեշտ բուժսարքավորումների կարիքների ցանկը, պայմանավորվածություն ձեռբերվեց, որ մարզային հիվանդանոցների կարիքները հնարավորության սահմաններում կբավարարվեն:

Օրվա ընթացքում նախատեսված է հանդիպում նաեւ Ավստրիայի հայ համայնքի անդամների եւ Մխիթարյան միաբանության անդամների հետ:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ավստրիա լայնորեն լուսաբանվեց ավստրիական լրատվամիջոցներով` հրապարակումներ եղան թերթերում:

Փետրվարի 25-ին պատվիրակությունը վերադարձավ Երեւան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am