National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես պաշտպանության, անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում բարեփոխումների իրականացման, խորհրդարանական վերահսկողության գործիքների ու մեխանիզմների արդյունավետ կիրառման, հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի ներգրավվածության ավելի ակտիվացման ուղղություններով:

Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հանձնաժողովի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ընդգծել, որ բրիտանական դեսպանությունը մտադրություն ունի ընդլայնելու եւ ավելի հստակեցնելու համատեղ ծրագրերը՝ հաշվի առնելով քաղաքականության առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նոր հնարավորություններ է ընձեռում անվտանգության բնագավառում համագործակցության ընդլայման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am