National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.02.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները հրավիրել են արտահերթ նիստեր
1 / 6

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հրավիրել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացում կատարելու մասին», «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման նպատակն է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաեւ ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթների հստակեցումը՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը: Նախագծերի վերաբերյալ հանձնաժողովում եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք ապագայում փաթեթը կդարձնեն ամբողջական, իսկ օրենքներում նշված դրույթները՝ կիրարկման տեսանկյունից առավել ճկուն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին՝ 1-ից 2-րդ ընթերցում լրամշակելու պայմանով: 

Նույն օրն արտահերթ նիստ է գումարել նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ամրագրվել են հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար նախատեսված տեղական տուրքերի չափերը: Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները, պայմանները կսահմանի համայնքի ավագանին: Համայնքի վարչական տարածքում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանվել է 50.000-ից 300.000 դրամ վճար: Փաթեթը մշակվել է հիմք ընունելով 15 երկրի փորձը: Օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների համար հիմք են հանդիսացել քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները, նշել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ բնակչության հանգիստը խանգարելուց բացի, հրավառության հետեւանքով առաջանում են բազմաթիվ հրդեհներ եւ այլ արտակարգ իրավիճակներ:

Քննարկված նախագծերը հանձնաժողովականների կողմից ստացել են դրական եզրակացություն՝ 1-ից 2-րդ ընթերցում լրամշակվելու պայմանով:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am