National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.01.2018
Կայացել է Ազգաբնակչության աճի եւ վերարտադրողական առողջության խնդիրներով զբաղվող խորհրդակցական աշխատանքային խմբի նիստ
1 / 3

Հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Ազգաբնակչության աճի եւ վերարտադրողական առողջության խնդիրներով զբաղվող խորհրդակցական աշխատանքային խմբի նիստը:

Նշենք, որ այն ի սկզբանե ղեկավարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այժմ խորհրդարանի ղեկավարի առաջարկով աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթները հանձնվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանին:

Աշխատանքային խմբի կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված է 2, իսկ «Ծառուկյան», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցություններից մեկական պատգամավոր: ՀՀ ԱԺ-ում գործող խումբը մաս է կազմում միջազգային նույնանուն ՀԿ-ի, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարանները:

Աշխատանքային առաջին հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվել են հղիության, ինչպես նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ խնդիրները: Խորհրդարանական կառավարման անցմամբ ՀՀ ԱԺ-ին վերապահվել են վերահսկողական լայն գործառույթներ՝ փաստել է Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ խմբի անդամները կլինեն համապատասխան բուժհաստատություններում եւ ուշադրության առանցքում կպահեն իրավիճակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am