National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը, որը համաշխարհային նույնանուն արշավի հայաստանյան նախաձեռնությունն է: Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝  ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման անհրաժեշտությունը եւ խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն քաղաքականություն: Հայաստանյան արշավի նպատակն է նվազեցնել մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՍՕՍ մանկական գյուղերի տնօրեն Աշոտ Քոչարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Գայանե Վարդանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն»-ի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել հնգամյա քարոզարշավի կազմակերպման նպատակը, խնդիրները եւ հրավիրել նրան մասնակցելու հանրային արշավի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք պաշտոնական մեկնարկին:

Արա Բաբլոյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը եւ նշել, որ մոտեցումները պիտի լինեն կշռադատված՝ երեխաներին չվնասելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է միավորել ջանքերը՝ երեխաներին աջակցելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու գործում: Արա Բաբլոյանը նշել է, որ պետք է նախապատրաստել հասարակությանը, կրթության միջոցով հասնել հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քաղաքացիական հասարակությանը մտահոգող հարցերին տալ լիարժեք լուծումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am