National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները:

«Օրբելի եղբայրները հայ ազգի գիտական մտքի մեծություններից են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում հասել է համաշխարհային բարձունքների: Նրանց գիտական ժառանգությունն անգնահատելի է»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ ԽՎ-ը կազմակերպելու է Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա հավելել է նաեւ, որ հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրություն, կանցկացվի Օրբելի եղբայրների շաբաթ:

«Մենք պարտավոր ենք հիշել, մեծարել եւ ապագա սերունդներին ներկայացնել 20-րդ դարի համաշխարհային մեծության հայ երեք հռչակավոր գիտնական եղբայրներին»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է նաեւ, որ Լենինգրադի շրջափակման ժամանակ Հովսեփ Օրբելին, լինելով Էրմիտաժի տնօրենը, ֆաշիստական ոչնչացումից փրկել է համաշխարհային արվեստի շատ նմուշներ: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Հովսեփ Օրբելին Լենինգրադի շրջափակման հաղթահարման խորհրդանիշերից է:

Տուն-թանգարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ կարելի է սկսել քննարկումներ` ՀՀ ԳԱԱ արեւելագիտության կամ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը Հովսեփ Օրբելու անունով կոչելու վերաբերյալ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am