National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
31.08.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 31-ին ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:

Ողջունելով նախարարին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Բալկանյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, սակայն Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ համագործակցությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարի այցը կակտիվացնի միջպետական երկխոսությունը:

Արա Բաբլոյանը, կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հաստատումը, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային ատյաններում եւ խորհրդարանական հարթակներում երկու երկրների համագործակցության եւ պատվիրակությունների միջեւ կառուցողական ու փոխշահավետ երկխոսության հնարավորությանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Հավասարապես ցավում եմ երկու կողմերի կորուստների համար, որոնք անիմաստ են, քանի որ դեռ չկա դիվանագիտական լուծում: Հայաստանը ձգտում է տարածաշրջանում հաստատել եւ պահպանել բարիդրացիական հարաբերություններ»:

Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր երկրի խորհրդարանի եւ կառավարության կառուցվածքը, պետական կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները:

Կարեւորելով հարաբերությունները տարածաշրջանում՝ Իգոր Ցրնադակն անդրադարձել է իր երկրում քառամյա պատերազմից հետո խաղաղության եւ քաղաքական հավասարակշռության հաստատմանը:

Նախարարը, ընդգծելով երկու երկրների համար էլ հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը, նշել է. «Մենք գիտենք, թե ինչ է հակամարտությունը, եւ մեր սկզբունքն ունենք ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կբխի երկու երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի շահերից»:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին, ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am