National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.12.2004
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, քննարկվեց եւ դրական եզրակացություն տրվեց երկու օրինագծի եւ չորս միջազգային պայմանագրի, որոնք կընդգրկվեն դեկտեմբերի 24-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը, ըստ որի նախատեսվում է, որ ընդունման դեպքում ԱԺ եռօրյա նիստերը կկայանան երեք շաբաթը մեկ պարբերականությամբ, հանձնաժողովների աշխատակարգը կնույնականացվի լիագումար նիստերի ընթացակարգի հետ, բացի այդ, լիագումար նիստերի օրակարգի հաստատման ժամանակ պատգամավորները հնարավորություն կունենան արտահայտել իրենց տեսակետները:Օրինագծից հանվել է առաջին ընթերցմամբ ընդունված այն դրույթը, որով նախատեսվում էր նիստերը բոյկոտող պատգամավորներին զրկել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկվելուց:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրինագիծը, նշելով, որ առաջին ընթերցման է առաջարկվելու նաեւ մի հոդված, որը պատժամիջոցներ է նախատեսում կալանավայրերից փախչողներին աջակցողների համար` մինչեւ երեք տարի ժամանակով:

Քննարկվեցի ն նաեւ աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին», «Գործատուի անվճարունակության դեպքումաշխատողների պահանջների պաշտպանության մասին», «Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին», «Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին» միջազգային պայմանագրերը, որոնք, ինչպես նշեցին հիմնական եւ հարակից զեկուցողները, չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, չեն առաջացնում ֆինանսական պարտավորություններ:

Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց կառավարության ներկայացրած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ընդգրկված են դեկտեմբերի 24- ին հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց «Հաստատագրված վճարների մասին» եւ եւս չորս օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկումների արդյունքում, արտարժույթի առքուվաճառքն առավել վերահսկելի ու կազմակերպված դարձնելու նպատակով,կառավարությունն առաջարկում է տարադրամի փոխանակման կետերը հաստատագրված վճարով հարկման դաշտից տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ:Կառավարության ներկայացուցչի պարզաբանմամբ` հաստատագրված վճարով հարկումը թույլ չէր տալիս կատարել եկամուտների եւ ծախսերի հաշվառում: Բացի այդ, ենթադրվում է, որ հարկային հավասար դաշտ կստեղծվի այս եւ նույնատիպ ծառայություններ մատուցող կառույցների` բանկերի, վարկայինեւ վճարահաշվարկային կազմակերպությունների համար: Գործունեության այս տեսակները չեն հարկվում ավելացված արժեքի հարկով, եւ տարադրամի փոխանակման կետերը նույնպես, նախագծի ընդունմամբ, կհարկվեն միայն կամ եկամտահարկով, կամ շահութահարկով:Գործադիրը նաեւ առաջարկում է, որ տարադրամի փոխանակման կետերում տեղադրվեն հաշվիչ դրամարկղային մեքենա ներ, որոնք որոշակիորեն կտարբերվեն ներկայում կիրառվող ՀԴՄ-ներից: Փաթեթում ընդգրկված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է արտարժույթի առքուվաճառքով զբաղվող կազմակերպություններում ստուգումներ կատարել առանց երեք օր առաջ զգուշացնելու: Հարկային ծառայության պետի տեղակալի ներկայացրած տվյալներով, հանրապետությունում գրանցված են տարադրամի փոխանակման 299 կետեր, որոնցիցբյուջե է մուտքագրվում տարեկան 200 մլն. դրամ: Նախատեսվող փոփոխությունների արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, այդ թիվը կհասնի 250-300 մլն.-ի, թեեւ պրն. Ալավերդյանը հավաստում է, որ իրենք ֆիսկալ նպատակ չեն հետապնդում:

Կառավարությունն առաջարկում է հարկային օրենսդրության մեկ փոփոխություն եւս: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը փոփոխելու նպատակը, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի, ֆինանսական վարձա կալության (լիզինգի) եւ բանկերից, վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ապրանքների ձեռքբերման հարկման պայմանների հավասարեցումն է: Նշված միջոցներից միայն լիզինգային գործարքներն են հարկվում ԱԱՀ-ով. նախագծով առաջարկվում է ազատել դրանք ԱԱՀ-ից:

Մեկ անգամ մերժվելուց հետո գործադիրը կրկին խորհրդարան է ներկայացրել «Դրամարկղային գործառությունների մասին» եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին երկու նախագծերը: Քննարկված բոլոր, այդ թվում նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար առաջարկվող նախագծերը, ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am