ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի հուլիսի 2-5-ը Կիեւ (Ուկրաինա) է գործուղվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հուլիսի 4-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը եւ Արարատ Միրզոյանը: