National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումները
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 30-ին շարունակվել է քննարկվել «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:

Քննարկվել են ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ սփյուռքի նախարարությունների՝ նախորդ տարում իրականացված ծրագրերը եւ այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցներն ու կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների ծավալներն ու կատարողականի ցուցանիշները: Հաշվետու տարում բյուջետային աջակցությամբ այս ոլորտում իրականացվել է 19 ծրագիր, որի համար օգտագործվել է 14.4 մլրդ դրամ: Ֆինանսական միջոցների մեծ մասը՝ 9,6 մլրդ դրամ, օգտագործվել է ՀՀ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման ծրագրով: Կատարողականը կազմել է 100 տոկոսով: Հաջորդը միջազգային կազմակերպություններին անդամակցության ծրագրով նախատեսված միջոցներն են, որտեղ օգտագործվել է նախատեսվածի շուրջ 89 տոկոսը կամ 2 մլրդ 154 մլն դրամ, նախարարության աշխատակազմի պահպանման համար՝ 1 մլրդ 231 մլն դրամ: Նախարարության կողմից իրականացված ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 98 տոկոս:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության ծախսերը, որոնք կազմել են շուրջ 1.1 մլրդ դրամ՝ 16 ծրագրի իրականացման համար՝ արձանագրելով 96 տոկոս կատարողական, որի հիմնական մասը ծախսվել է հանգիստ, մշակույթ եւ կրոն բյուջետային դասակարգման բաժնում նախատեսված ծրագրերի համար: Մշակութային ծրագրերի իրականացման համար օգտագործվել է 356 մլն դրամ, կրթության համար՝ 97 մլն դրամ, նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 350 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այնուհետեւ ներկայացրել է իր ղեկավարած ոլորտում իրականացված ծրագրերը, անելիքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին: Նա նաեւ տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսավորումն իրականացվել է ողջ ծավալով, կատարողականը կազմել է 97.9 տոկոս: 2016 թվականին ոլորտին հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում տնտեսվել է 304.8 տասնորդական մլն դրամ:

Նախարարը տեղեկացրել է, որ քարոզչական նպատակներով ծախսվել է 104 հազար դոլարին համարժեք դրամ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախորդ տարում նախարարության կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ամբողջությամբ իրականացվել են նախատեսված 12 ծրագրերը:

Նախարարի խոսքով՝ սիրիահայերի կրթության, առողջապահության եւ սոցիալական խնդիրներն ամբողջությամբ անվճար են լուծվում: «Շուրջ 2000 երեխա սովորում է հանրապետության դպրոցներում, իսկ 500 երիտասարդ՝ ԲՈՒՀ-երում: Վարձավճարների հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը», - նշել է Հրանուշ Հակոբյանը:

Նա նկատել է, որ նախարարության միջնորդությամբ սիրիահայերին 4 տոկոսով են վարկեր տրամադրվում՝ 5 տարի մարման ժամկետով:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամտային ու ծախսային ցուցանիշներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն անդրադարձել են ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշվետու տարում օգտագործել է շուրջ 11,1 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված ծրագրի 99,35 տոկոսը: Նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագիր, որոշակի միջոցներ օգտագործվել են պահուստային ֆոնդից:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է շուրջ 7.5 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների շուրջ 99 տոկոսը:

Ոստիկանության դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են 63.8 մլրդ դրամ՝ արձանագրելով ճշտված ծրագրի 97.7 տոկոս կատարողական: Իրականացվել է 16 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են եղել: Հիմնական ծախսերը «Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրով է եղել, 38.8 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ 99.7 տոկոս կատարողական:

Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ծրագրով շուրջ 12 մլրդ դրամ է եղել ֆինանսական միջոցների օգտագործումը: Պայմանագրային հիմունքներով պահպանության համար շուրջ 7.1 մլրդ դրամ է օգտագործվել՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության բյուջեն հաշվետու տարում ծրագրված է եղել 20.5 մլրդ դրամի չափով, արձանագրվել է շուրջ 90 տոկոս կատարողական: 5 ծրագիր է իրականացվել, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են արվել: Պետական պահպանության համար շուրջ 2.7 մլրդ դրամ է օգտագործվել՝ արձանագրելով շուրջ 100 տոկոս կատարողական:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր:



23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am