National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.06.2017
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 23-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ այն, սակայն, իր ողջ ներուժով չի օգտագործվում: Տիկին Զոհրաբյանը բարձր է գնահատել Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անցած տարիների աշխատանքը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք բարեկամական խմբում ներգրավված պատգամավորներն իրենց աշխատանքով նոր որակ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացմանը: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել տարիներ առաջ Միացյալ Թագավորության դեսպանության եւ Բրիտանական խորհրդի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կյանքի կոչված «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը, որի արդյունքում կուտակած փորձը օգնել է ՀՀ խորհրդարանում ընդունելու մի շարք օրենքներ, մասնավորապես գենդերային հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնաժողովն առաջիկայում նախաձեռնելու է ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական դաշտի կարգավորման քննարկումներ՝ հույս հայտնելով, որ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի փորձագետներն իրենց նպաստը կբերեն այդ կարեւոր օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներում:

Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին կարեւորել է ՄԹ դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը՝ նշելով, որ նախատեսվող ծրագրի բաղադրիչներից մեկը կլինի կին խորհրդարանականների կարողությունների զարգացումը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ ՄԹ կառավարությունը համապատասխան ծրագրերով իր օժանդակությունն է ցուցաբերելու նաեւ մեր երկրում ազդարարի ինստիտուտի եւ հակակոռուպցիոն մարմնի կայացման հարցում:

Կողմերը կարեւորել են նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո օրենսդրական մեծ փաթեթ է բերվելու խորհրդարան, ինչը ենթադրում է ԵՄ անդամ երկրների, այդ թվում Միացյալ Թագավորության խորհրդարանի հետ շատ ակտիվ համագործակցություն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am