National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահը Երեւանում

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը։

«Արմենիա» միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այցի մասին պայմանավորվությունը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

-Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հետ կքննարկենք միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ես հանդիպումներ կունենամ Հայաստանի ղեկավարության հետ, կքննարկվեն առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարծում եմ՝  կարեւոր է ԱՊՀ՟-ի ամրապնդումն ու անդամ երկրների համագործակցությունը։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ՟--ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը, որի աշխատանքները ամփոփվել են համաձայնագրով: Համաձայնագրի կատարմանհարցերը եւս կքննարկվեն պարոն Գրիզլովի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am