National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետության խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու ժխտողականության դատապարտման հարցում երկու երկրների ջանքերի միավորումը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քայլ է հանուն մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Հունաստանը՝ որպես ժողովրդավարության օրրան, այստեղ անելիք եւ ասելիք ունի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս նշել է. «Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. ժողովուրդ, որն ուզում է իր պատմական հայրենիքում որոշել իր ճակատագիրը: Արցախի ժողովրդի պայքարն ազատության պայքար է, եւ քաղաքակիրթ աշխարհը պետք է սատարի արցախցիների ազատության պայքարին»:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը, անհրաժեշտ է համարել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները տարբեր մակարդակներում, թե հայ-հունական համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ տիկին դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ մշակութային կապերի ընդլայնումը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am