Դեկտեմբերի 14-ը հանրահռչակ օպերային արտիստներ Գոհար Գասպարյանի եւՏիգրան Լեւոնյանի ծննդյան տարեդարձերի օրն է: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Հեղինե Բիշարյանը եւ Արարատ Մալխասյանը այցելեցին Գոհար Գասպարյանին, շնորհավորեցին նրա 80-ամյակը եւ ջերմ խոսքեր ասացին ամուսնու` Տիգրան Լեւոնյանի հիշատակին: Ինքը, աշխարհահռչակ սոպրանոն ասում է, որ լիարժեք է ապրել բոլոր տարիները, ինչ որ բան անցածից վերադարձնել չի ցանկանում, միայն անչափ կարոտում է հանգուցյալ ամուսնուն ու շատ է զգում նրա կարիքը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նպատակ ունի նման միջոցառումներով շնորհավորել գիտության եւ արվեստի երախտավորներին եւ շատ ուրախ կլինի, եթե իրենց նախաձեռնությունը օրինակելի դառնա շատերի համար: