ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 4-8-ը Մոսկվա եւ Խանտի Մանսիսկ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Տատյանա Միքայելյանը, Աղվան Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Արարատ Միրզոյանը: