Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնող համազեկուցողների հետ հանդիպելու համար 2017 թ. հունիսի 14-18-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման գործում» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 11-14-ը Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Միհրան Հակոբյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արտակ Զեյնալյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
«Քաղաքական առաջնորդ կանանց գլոբալ ֆորում» ցանցի կողմից կազմակերպվող տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համաժողովին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 4-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: