ՀՀ ԱԺ նա խագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-16-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների,խմբակցությունների ու խմբի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այցի արդյունքները լրագրողների համար կամփոփվեն ճեպազրույցով: