National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2017
ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 7

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ովքեր ներկայացնում էին Գերմանիան, Հունգարիան, Խորվաթիան, Լատվիան, Բուլղարիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Իտալիան, Հայաստան էին այցելել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամները՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը (ՀՀԿ խմբակցություն), Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» խմբակցություն), Արմեն Ռուստամյանը, Արմենուհի Կյուրեղյանը (ՀՅԴ խմբակցություն), Նիկոլ Փաշինյանը եւ Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանն Ազգային ժողովում եւ ներկայացրել ԱԺ խմբակցությունների անդամներին:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը եւ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ընթացող Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը տարբեր բնագավառներում:

Ժողովրդավարության զարգացման եւ մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կազմված սեւ ցուցակին, որտեղ հանիրավի հայտնվում են Արցախ այցելած օտարերկացիները, ովքեր ցանկություն են հայտնում իրավիճակին տեղում ծանոթանալու:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային  տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եւ ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը շնորհավորել է Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ ներկայացրել իր գլխավորած պատվիրակության կազմը: Նա ցանկություն է հայտնել լսելու թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ ընդդիմության կարծիքները երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելություններին Արցախ:

Զրույցի ընթացքում իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:



23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am