National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.12.2004
Համագործակցությունն այլընտրանք չունի

Դեկտեմբերի 3-ին Լատվիայի Սաեյմայի Եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Օսկարս Կաստենսի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ փոխնախագահ,ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ողջունելով հյուրերին ` ԱԺ փոխնախագահը հույս հայտեց, որ այցը կխթանի երկկողմ եւ միջխորհրդարանական հարաբերությունները, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Ընգծելով, որ մեր երկրի վերջնական նպատակը Եվրոպական Միությանն անդամակցությունն է, ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս առումով լատվիական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար :Պարոն Թորոսյանը կարեւորեց տարածաշրջանային ինտեգրման անհրաժեշտությունը, որը հակամարտությունների կարգավորման նախադրյալ կարող է հանդիսանալ: Աժ փոխնախագահը անհրաժեշտ համարեց երկու երկրների կուսակցությունների միջեւ համագործակցությունը:

Ներկայացնելով իր ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը,  ԱԺ փոխնախագհը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը կարեւորելով մեր երկրի ինտեգրումը եվրոպական ընտանիքին, հանձնաժողովի գործունեությունը երկարաձգել է մինչեւ 2007թ. ապրիլ: Նշվեց, որ Հայաստանը կատարել է Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտավորությունները, որոնք ձեւակերպված են եղել 2001թ.-ին: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ընթացքին, պարոն Թորոսյանը ասաց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2005թ. հունիսին:

Հյուրերը նույնպես կարեւորեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը ` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային, հատկապես եվրոպական կառույցներում փոխգործակցության ակտիվացումը : Նշվեց, որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լատվիան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ, Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակով :Նշվեց, որ ԵՄ-նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավել գործնական բնույթ կկրի:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին համագործակցության հեռանկարները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am