National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.02.2017
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը, ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նախորդ օրը Բելառուսի Հանրապետության կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին եւ բարձրաձայնել իրենց մտահոգություններն այս կապակցությամբ: Հնչել են տարբեր առաջարկներ եւ կարծիքներ. պատգամավորները կատարվածը գնահատել են որպես միջազգային նորմերի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն ընդգրկվել էր Ադրբեջանի՝ այսպես կոչված «սեւ ցուցակում»՝ Արցախ այցելելու համար:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը, որի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում: Համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:

Խորհրդարանը ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը, որը վերաբերում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցերին:

Հարցի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նաիրա Կարապետյանը:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են ՀՀ Նախագահի ներկայացրած` 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջեւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Քննարկվել է նաեւ ՀՀ Նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձեւավորման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՊՀ մասնակից երկրների քրեակատարողական հիմնարկների միջեւ համագործակցության խթանմանը: Այս համաձայնագրի վերաբերյալ եւս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ՀՀ Նախագահի ներկայացրած 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին» հանաձայնագիրը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին է փոխանցել հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:

2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնեւում ստորագրված «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Արձանագրության հավելվածով ընդունվել է «Առեւտրի դյուրացման մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՀԿ անդամների միջեւ առեւտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության վերաբերյալ հարցերի շուրջ ապահովել արդյունավետ համագործակցություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, որը սահմանում է զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի՝ երկու կամ ավելի կողմերի տարածքներով եւ/կամ այն պետության տարածքով, որը չի հանդիսանում այս համաձայնագրի մասնակից, փոխադրման պլանավորման եւ հսկողության իրականացման ժամանակ կողմերի համագործակցության կարգը: Սահմանվում է նաեւ նշված փոխադրումների անվտանգության ապահովումը եւ այլն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փաստաթղթերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են նաեւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի եւ պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Արա Նազարյանը նշել է, որ օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները եւ պարտականությունները, մարտական դրոշի պահպանման ու օգտագործման կարգը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն օրինագծերի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանի, Արթուր Ստեփանյանի եւ Վահրամ Մկրտչյանի հեղինակած օրենքի նախագիծը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


11.06.2024
Առաջարկվում է սահմանել բացառություններ՝ հարկային մարմիններում տեղեկատվություն տրամադրելու առումով
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնագավառում ծառայություններ մատուցող լիցենզավորվող անձանց կողմի համապատասխան տեղեկատվություն հարկային մարմին տրամադրելու անհրաժեշտությամբ. նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Էներ...

11.06.2024
Նախագծերի փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները պարտավոր կլինեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները կպարտավորվեն շինության մուտքը եւ բոլոր կողմերն ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախ...

11.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծն էր: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհ...

11.06.2024
Խորհրդարանը քննարկել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` հունիսի 11-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազ...

11.06.2024
Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումն ու պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: ««...

11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.06.2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտակ...

11.06.2024
Խորհրդարանը քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2023 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, եւս մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցված...

11.06.2024
Առաջարկվում է հնարավորություն տալ գրադարաններին` իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ...

11.06.2024
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին
Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ...

11.06.2024
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում  ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցու...

11.06.2024
Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ: Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ ...

11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am