National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.01.2017
ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը
1 / 11

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման:

Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների զարգացման նոր փուլի: Պարոն Օշիման հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ ճապոնա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը շարունակությունն է 2012 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի: Պարոն Օշիմայի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցով մեկնարկ է տրվում այդ հարաբերությունների առավել խորացմանն այժմ արդեն խորհրդարանական մակարդակով, ինչն առանձնահատուկ դեր ունի դիվանագիտական հարաբերությունների զարգացման ճանապարհին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն ու մասնավորապես նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցնում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Ճապոնիա կայանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ քառորդ դարն արդեն բավարար ժամանակ է գնահատելու առկա հարաբերությունները եւ հասկանալու դրանց խորությունն ու բովանդակությունը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանը եւ Ճապոնիան ձեւավորել են համագործակցության դինամիկ ձեւաչափ՝ հիմնված բարի կամքի, գործընկերության եւ փոխադարձ շահերի վրա:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի արդեն եղած ոճրագործությունների դատապարտումը:

Ցավակցություն հայտնելով ապրիլյան պատերազմի զոհերի համար՝ Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) նախագահ Յասուշի Ակահոշիի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Քննարկվել են տնտեսական, մշակութային եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր՝ նախանշելով կոնկրետ ծրագրեր, որոնք ապագայում կիրագործվեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:


07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am