Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Ի դեպ, արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ նիստում նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձեւաչափում քննարկվել են իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած «Առցանց ԶԼՄ-ների եւ լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության» թեմայով, ինչպես նաեւ՝ կիբեր-խտրականության եւ առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցները: