National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.11.2016
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը
1 / 1

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Բոգդան Աուրեսկուին եւ Տանյա Գերվինին: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցի նպատակն է հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ԱԺ գլխադասային հանձնաժողովին:

Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի սկզբունքային դրույթները: Հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը հյուրերին տեղեկացրել է, որ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել. օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Լսումների արդյունքում ստացվել են առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Մարգարիտ Եսայանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրել է նախագծում առկա սկզբունքային փոփոխությունները՝ նշելով, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրարկման արդյունքում:

Տիկին Եսայանն ընդգծել է, որ ՄԻՊ ինստիտուտը կայացած եւ ընդունելի է ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակության կողմից. այն գործում է արդյունավետ, նախատեսված է հետզհետե ՄԻՊ մասնաճյուղերի թիվն ընդլայնել մարզերում: Տիկին Եսայանը հետաքրքրվել է այլ երկրների փորձով, անդրադարձել կատարված սկզբունքային փոփոխություններին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկներին:

Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքը եւ նշել, որ ներկայացված առաջարկները եւս մեկ անգամ կքննարկվեն հանձնաժողովում եւ ընդունելի լինելու դեպքում կներառվեն նախագծում:


05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am