National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաեւ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ հոգեւոր մտերմությունը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչի ապացույցը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցերն են:

Որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարեւորությունը:

«Համոզված եմ, որ մեր պետությունների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ մենք պետք է հանդես գանք համակարգված եւ փոխշահավետ մոտեցումներով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի՝ նոյեմբերի 19-ին կայանալիք համատեղ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ:

Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր հենքի վրա: Նա անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել մի շարք հարցերում  փոխադարձ աջակցությունը: Պարոն Կոսաչովի համոզմամբ՝ երկու երկրների պատվիրակությունների` տարբեր ձեւաչափերով հանդիպումները պետք է առավել հաճախակի դարձնել:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am