National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2016
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաթեթի վերաբերյալ: Կարինե Աճեմյանն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ առկա մտահոգություններին, կարեւորել հանրության իրազեկումն ու Հիմնադրամի թափանցիկ ու հաշվետու գործունեությունն ապագայում: Տիկին Աճեմյանն անհրաժեշտ է համարել փաթեթի որոշ դրույթների հստակեցումը: Արտակ Զաքարյանն անդրադարձել է գործընկերների ելույթներում հնչած մտահոգություններին եւ հարցադրումներին, կարեւորել ներքին թշնամու՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Մհեր Շահգելդյանը կարեւորել է բանակին ուղղված ամենատարբեր աջակցությունները, խոսել ստվերային տնտեսությունից, մենաշնորհներից եւ այլ բացասական երեւույթներից, որոնք խոչընդոտում են պետական բյուջեի համալրումը: Նա մատնացույց է արել այն ոլորտները, պետբյուջեի այն հոդվածները, որոնց ուղղված ֆինանսական միջոցները հնարավոր է առավել նպատակային օգտագործել:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նրա առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են Արցախյան ազատամարտից մինչ օրս բոլոր զոհված քաջորդիների հիշատակը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ դրանում առկա գաղափարախոսությունը որեւէ տարաձայնություն չի առաջացրել հանրության շրջանում: Նա անդրադարձել է եռօրյա քննարկումների ընթացքում որոշ պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին՝ նշելով, որ Հիմնադրամը գործելու է թափանցիկ եւ հաշվետվողականությամբ, ինչի համար նախագծում առկա են անհրաժեշտ դրույթները: Տիկին Նաղդալյանը խոսել է պաշտպանության ոլորտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից, կարեւորել ազգ-բանակ գաղափարախոսության ամրապնդումը: Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում խոսել է օրենսդրական փաթեթից եւ նշել, որ նախագծերում հստակ տրված են Հիմնադրամի գործունեության մեխանիզմները: Ըստ նրա, անհրաժեշտ է գումարները հավաքել ոչ թե հավասարաչափ, այլ պրոգրեսիվ հարկմամբ: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քննարկվող փաթեթը որեւէ առնչություն չունի անվտանգության կամ զինծառայողների պաշտպանության հետ: Նա անընդունելի է համարել փաթեթում առկա այն մոտեցումը, ըստ որի, օրենքը պետք է տարածվի միայն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի վրա: Խոսրով Հարությունյանը կարեւորել է բանակի, զինծառայողների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ընկալումը, այդ համատեքստում անհրաժեշտ համարել քաղաքացիական դիրքորոշման առկայությունը: Պատգամավորի գնահատմամբ՝ սա ազգային տուրք է, որը պարտավոր է կատարել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Կարինե Պողոսյանը կարեւորել է օրենսդրական փաթեթը, բանակաշինության գործում հանրության աջակցությունն ու զոհված կամ հաշմված զինծառայողների ընտանիքներին տարաբնույթ աջակցության ցուցաբերումն ու սրտացավ վերաբերմունքը: Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ոլորտում չարաշահումներ իրականացրած պաշտոնյաներին: Բացի այդ, պատգամավորն առաջարկել է փոփոխել կառավարության առաջարկը եւ ազգային տուրք սահմանել աշխատավարձի մեկ տոկոսի չափով: Նա նույնպես կարեւորել է Հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովումը, առաջարկել գործնական մոտեցում ցուցաբերել նաեւ զոհված եւ հաշմված մյուս զինծառայողների նկատմամբ: Լեւոն Մարտիրոսյանը խոսել է իշխանությունների նկատմամբ հանրության ցածր վստահությունից, քննարկվող փաթեթի գաղափարից եւ կարծիք հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները: Իշխան Խաչատրյանը ողջունել է օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ այն լրամշակման կարիք ունի: Պատգամավորը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք միտված էին այլընտրանքային միջոցների հայթայթմանը եւ երկրի պաշտպանության ամրապնդմանը:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ արդեն զոհված կամ վիրավորված զինվորներին փոխհատուցում տալու հարցը նույնպես պետք է լուծի պետությունը՝ բյուջեից միջոցներ հատկացնելով: Պատգամավորը օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ առաջին անգամ երաշխավորվում է հայրենիքի պաշտպանությանը կյանք ու առողջություն տված մարդկանց ընտանիքների՝ նվազագույն արժանապատիվ կեցությունը, ինչը չի եղել ու չկա այսօր: Պատգամավորն անհրաժեշտ է համարել բարելավել օրենքը, սահմանել հանրային վերահսկողության մեխանիզմներ, երաշխավորել վստահության մթնոլորտ:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

ՕԵԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ խմբակցությունն աջակցում է ազգ-բանակ գաղափարին ուղղված նախաձեռնությանը: Տիկին Բիշարյանը խոսել է համակարգում առկա չարաշահումների մասին, ապա օրինագծի դրույթների վերաբերյալ ներկայացրել իր մոտեցումները: Խմբակցության ղեկավարն առաջարկել է խաղաղ պայմաններում զոհված կամ վիրավորված զինծառայողներին որպես շահառու եւս ընդգրկել համակարգում: ՕԵԿ խմբակցությունը կողմ է նախագծին:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունել է ազգ-բանակ գաղափարին ուղղված նախաձեռնությունը եւ նշել, որ յուրաքանչյուր ոք պետք է իր մասնակցությունն ունենա բանակաշինության գործում: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել ազգովի: Պարոն Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ բյուջետային ծախսերի մեջ նման ծրագիր ներառելու փոխարեն կառավարությունն ընտրել է 500 հազար հոգուց ամսական 1000 դրամ լրացուցիչ գումար կորզելու ճանապարհը: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ խմբակցությունը կողմ է, որ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով, սակայն պահանջում է, որ հիմնադրամին այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով: Խմբակցությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու: Ըստ տիկին Զոհրաբյանի՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակից լինել զինվորին եւ բանակին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ բանակում առկա մտահոգիչ խնդիրների մասին: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ օրինագծի վերաբերյալ իր մոտեցումները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են 2015 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնության նպատակն է եւս 7 տարով երկարաձգել համաձայնագրի գործողության ժամկետը: Ըստ փոխնախարարի` համաձայնագրով ամերիկյան կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումներ, նյութական միջոցներ, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում եւ այլն: Փաստաթղթով սահմանվում են նախատեսվող նյութական միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ազգային ժողովը կշարունակի աշխատանքը նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am