National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.10.2016
Հարգանքի տուրք` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
1 / 9

Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն անմոռանալի եւ ուսանելի են: Մինչեւ օրս էլ նրանց հիշում են։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը որակել է ողբերգություն՝ պետության եւ մեր ժողովրդի համար։

Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն, Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն, Երեւանի քաղաքային պանթեոն եւ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ուր ամփոփված են ոճրագործության զոհերի աճյունները: ԱԺ նախագահը ծաղիկներ է դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am