National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.10.2016
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ:

Խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանի վաստակը արվեստի եւ մշակույթի բնագավառում ու կարեւորել ցուցահանդեսի կազմակերպումը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վարպետի դուստրը, նշել է, որ իր երազանքն է եղել նման ցուցահանդեսի անցկացումը եւ երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի՝ տարբեր ժամանակներում արված ստեղծագործություններ, որոնցում Հայաստանի բնաշխարհն է՝ գունագեղ եւ խոսուն պատկերներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am