National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.10.2016
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրի
1 / 2

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Կոնրադ-Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հրավերով եւ աջակցությամբ հոկտեմբերի 16-ից 21-ը փորձի փոխանակման եւ երկխոսության ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահների խորհրդականներն ու օգնականներն այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել ԳԴՀ Բունդեսթագում, Դաշնային կանցլերի նստավայրում, ինչպես նաեւ այլ պետական հաստատություններում:

Դեռեւս հունիսին Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամն ի դեմս «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի՝ նախաձեռնել էր փորձի փոխանակման եւ ուսումնասիրության ծրագիր ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար` հաշվի առնելով, որ խորհրդարանական աշխատանքի մի մասն իրականացվում է աշխատակազմի փորձագետների, օգնականների եւ խորհրդականների միջոցով: Արդեն հոկտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանում եւ կառավարությունում աշխատող գերմանացի գործընկերների հետ, տեղում հաղորդակից լինելու նրանց կողմից կատարվող աշխատանքներին, զրուցելու Բունդեսթագի պատգամավորների հետ եւ գտնվելու նրանց ընտրատարածքներում:

Փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռնվել ներկա գտնվելու եւ ծանոթանալու նաեւ Գերմանիայի քաղաքային համայնքների կառավարման աշխատանքներին: Այդ նպատակով մասնակիցներն այցելել են Պոտսդամ, Բյուրգել եւ Յենա քաղաքներ, հանդիպել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Կազմակերպիչներն ու մասնակիցները գոհունակությամբ նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են խորհրդարանական աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը, լավ հնարավորություն են ընձեռում երիտասարդ մասնագետներին փորձի փոխանակման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am