National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.10.2016
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ շրջանակում անցկացված նիստի աշխատանքին
1 / 2

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հոկտեմբերի 6-7-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության համատեղ նիստին:

Կորյուն Նահապետյանը հանդես է եկել զեկույցով «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտի խորհրդատվական ակտերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ» թեմայով: Մինչ բուն զեկույցը ներկայացնելը, նա անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակին, նշել, որ Ադրբեջանի ղեկավարության նման արկածախնդրության կրկնությունը կարող է ծանր հետեւանքներ ունենալ տարածաշրջանի եւ լուրջ մարտահրավերի վերածվել կազմակերպության անդամ պետությունների ու ամբողջապես ՀԱՊԿ-ի համար:

Կարեւորելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված խորհրդատվական ակտերի նշանակությունը ազգային օրենսդրությունների կատարելագործման գործում՝ Կորյուն Նահապետյանը գործընկերներին տեղեկացրել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ՀՀ-ում իրականացված մի շարք օրենսդրական բարեփոխումների մասին, որտեղ հաշվի են առնվել այդ ակտերում տեղ գտած դրույթները:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու արդյունքները, խոսել պաշտպանության եւ անվտանգության ոլորտների օրենսդրության մեջ ակնկալվող փոփոխությունների եւ խորհրդատվական ակտերի ազգային օրենսդրության մեջ օգտագործման հեռանկարների մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ արտակարգ իրավիճակներին, ահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող խորհրդատվական ակտերի նախագծեր:

Հոկտեմբերի 7-ին համատեղ նիստի մասնակիցները որպես դիտորդներ հետեւել են ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2016» մարտավարական զորավարժությանը:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am