National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

Հարգելի գործընկերներ,

Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այդ հանրաքվեով Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի եւ երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի աթոռը ժառանգությամբ փոխանցելու սուլթանատի հիմնական մոդելը:

Սահմանադրական փոփոխություններով սեփական պաշտոնավարումը 5 տարուց դարձնելով 7 տարի, իսկ նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 35-ից դարձնելով 25 տարի՝ Ալիեւը երկրի մայր օրենքով ամրագրեց իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը կրտսեր Ալիեւին փոխանցելու դրույթը: Եւ չնայած թե՛ դեռեւս ազատության մեջ մնացած Ադրբեջանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունները, թե՛ «Մուսաֆաթ» կուսակցությունը, թե՛ ԱՄՆ Պետդեպը եւ մի խումբ կոնգրեսականներ կոչ արեցին Սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ Ալիեւի հերթական բռնապետական թելադրանքին, սակայն սեպտեմբերի 26-ի հանրաքվեով Ադրբեջանը պաշտոնապես դարձավ բռնապետական սուլթանություն:

Հարգելի գործընկերներ, ես անգամ չեմ ցանկանում քննարկել, թե ինչ խայտառակ օրինախախտումներով է անցել հանրաքվեն: Հույս ունեմ մեր Վեհաժողովը կքննարկի նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց եւ թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները:

Առնվազն հասկանալի չէ, թե ինչպես են Վեհաժողովի մեր գործընկերներն օրինակելի համարում մի հանրաքվե, երբ ամբողջ միջազգային մամուլը եւ անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հարյուրավոր փաստեր ընտրակեղծիքների վերաբերյալ. օրինակ, թե ինչպես են քվեարկության տարել քվեարկելու իրավունք չունեցող դպրոցահասակ երեխաների: Ավելին, աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիները նշյալ երկրների ադրբեջանական դեսպանատների մոտ կազմակերպել են ցույցեր՝ «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով: Ու նման խայտառակությունից հետո հայտարարվում է, թե ադրբեջանցիների 91 տոկոսը կողմ է թագավոր ունենալուն:

Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում, մեր կառույցում պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա: Մենք լռեցինք, երբ Ալիեւը սահմանադրական նախորդ փոփոխություններով նախագահ առաջադրվելու իրավունքը դարձրեց ցմահ, լռում ենք հիմա, երբ ԵԽ անդամ երկիրը պաշտոնապես հայտարարվում է սուլթանատ:

Ես պահանջում եմ, որ քվեարկության դրվի Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն հատուկ կամ հրատապ կարգով քննարկելու հարցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am