National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.10.2016
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրվել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչներ
1 / 5

Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների եւ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից Ուսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգեւատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի եւ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի սաները:

Ողջունելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մանկավարժներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ ուսուցիչն իր անձնուրաց աշխատանքով կարողացել է ոչ միայն կրթել գրագետ ու բանիմաց սերունդ, այլեւ ազգային եւ ռազմահայրենասիրական ոգով է դաստիարակել իր սաներին, սովորեցրել է սիրել եւ պաշտպանել հայրենիքը: Այդ համատեքստում տիկին Նաղդալյանը ցավով է հիշել ապրիլյան պատերազմի օրերին զոհված հերոսներին եւ հայեցի դաստիարակության ու կրթության հարցում առանձնակի կարեւորել նրանց ուսուցիչների ավանդը:

«Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ հայոց դպրոցը, ինչպես եւ հայոց բանակը փառքով ու պատվով հանձնեց մեր բազմադարյա պատմության ամենակարեւոր քննությունը՝ ազգի համար նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը: Սա է մեր դպրոցի, մեր ուսուցչի մեծագույն պատմական հաղթանակը»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: Նրանք կարեւորել են աշակերտ-ուսուցիչ-բանակ ամուր կապը:

Միջոցառման ընթացքում Երեւանի, մարզերի եւ Արցախի բազմաթիվ մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի հուշամեդալներով, ԿԳՆ ոսկե հուշամեդալով, ՊՆ հուշամեդալով, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան մեդալներով եւ խրախուսական նվերներով: Պարգեւները հանձնել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Խորհրդանշական օրն ավարտվել է երաժշտական կատարումներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am