National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.10.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի` խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանին:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, համապարփակ միջխորհրդարանական շփումները:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբդեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը ողջունել էերկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության նոր ուղիներ կնախանշվեն:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ու խորացնելու երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը:

Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել տիկին Դինգիզյանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Իսաբել Դինգիզյանը, շնորհակալություն հայտնելով հայրենի խորհրդարանում ջերմ ընդունելության համար, կարեւորել է հայ-շվեդական խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը: Տիկին Դինգիզյանը վստահեցրել է, որ իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am